Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին Ադրբեջանի փոխարտգործնախարար Եալչին Ռաֆիեւի հետ հանդիպմանը Ադրբեջանի կողմից Արցախի բռնազաւթումն անւանել է «կարեւոր իրադարձութիւն՝ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղութեան հաստատման համար», հաղորդում են ադրբեջանական լրատւամիջոցները։
Հաղորդւում է, որ այս առիթով ալ-Շիբանին շնորհաւորել է ադրբեջանական ժողովրդին ու ղեկավարութեանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «մարտական առաջնորդ» անւանելով՝ ալ-Շիբանին Արցախի օկուպացիան համեմատել է Սիրիայում թուրքամէտ խմբաւորման իշխանութեան գալու հետ՝ չմոռանալով խօսել «հարեւան պետութիւնների հետ խաղաղ գոյակցութեան» մասին, բայց բարեյաջող կերպով մոռանալով իրենց հինաւուրց հողից հարիւր հազարաւոր վտարւած արցախահայերի եւ Ադրբեջանի ահռելի տարածքային ախորժակի մասին։