ՍԴ որոշումը փարատեց ՀՀ կողմից տարածքային պահանջների վերաբերեալ բոլոր մտահոգութիւնները․ Փաշինեանը՝ BRICS գագաթնաժողովին

ՍԴ որոշումը փարատեց ՀՀ կողմից տարածքային պահանջների վերաբերեալ բոլոր մտահոգութիւնները․ Փաշինեանը՝ BRICS գագաթնաժողովին

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման յանձնաժողովների կանոնակարգը ուժի մէջ մտնելուց յետոյ կակտիւացնի երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին ասել է Նիկոլ Փաշինեանը։

Փաշինեանը յիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վաւերացրել է  «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին կանոնակարգը»։

«Երկու երկրներում նշուած փաստաթղթի ուժի մէջ մտնելուց յետոյ մենք կը կարողանանք ակտիւացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թուականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրայ։

Կցանկանայի յատկապէս ընդգծել (ի դէպ), որ այս իրաւական փաստաթղթի վերաբերեալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապէս փարատեց բոլոր մտահոգութիւնները եւ վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրութեան մէջ հարեւան երկրների հանդէպ ենթադրեալ տարածքային պահանջների առկայութեան վերաբերեալ, արձանագրելով, որ նման մեկնաբանութիւններն անհիմն են եւ ոչ օրինական»,- եզրափակել է Փաշինեանը։

Share