Հայաստանի, Յունաստանի եւ Կիպրոսի յատուկ նշանակութեան ուժերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել

Հայաստանի, Յունաստանի եւ Կիպրոսի յատուկ նշանակութեան ուժերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել

Հայաստանի, Յունաստանի եւ Կիպրոսի յատուկ նշանակութեան ուժերը զինավարժանքներ են անցկացրել Յունաստանի Ատտիկայ օկրուգում:

Ինչպէս հաղորդում  է «Արմենպրես»-ը, այդ մասին յայտնել է Յունաստանի ազգային պաշտպանութեան Գլխաւոր շտաբը։ 

Տեղեկատուութեան համաձայն՝ «նոյեմբերի 6-ից մինչեւ 10-ը Ատտիկայի Նեայ Պերամոս շրջանում տեղի են ունեցել յատուկ նշանակութեան ուժերի եռակողմ համատեղ զինավարժանքներ` Յունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի յատուկ գործողութիւնների ուժերի միջազգային համագործակցութեան շրջանակներում»։

«Համատեղ վարժանքը, որը մտնում է Յունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ 2023 թուականի համատեղ գործողութիւնների ծրագրի մէջ, նպաստեց մասնակիցների միջեւ փոխըմբռնման եւ  գիտելիքների եւ փորձի փոխանակման մակարդակի բարձրացմանը, ինչպէս նաեւ նրանց գործառնական հնարաւորութիւնների ամրապնդմանը» — ընդգծել են գերատեսչութիւնում։

Վարժանքների  ընթացքում  իրականացուել են մարտական հրաձգութիւններ, մշակուել են դիպուկահարների գործողութիւնների տեխնիկան եւ մարտավարութիւնը, մանեւրները փակ տարածքներում, գործողութիւնների պլանաւորումը:

Share