Վիճակը կարող է փոխուել, եթէ փոխուէն բանակցողները․ Սերժ Սարգսեանը տրամաբանական է համարում Օսկանեանի առաջարկները

Վիճակը կարող է փոխուել, եթէ փոխուէն բանակցողները․ Սերժ Սարգսեանը տրամաբանական է համարում Օսկանեանի առաջարկները

Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, Արցախի հարցում վիճակը կարող է փոխուել, եթէ փոխուէն բանակցողները։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը:

Երրորդ նախագահի խօսքով՝ ինքն ուշադիր լսել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանի առաջարկութիւնները։ Սերժ Սարգսեանի կարծիքով՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանեանը, եւ իրականացնելի է:

«Իհարկէ, ծանր է վիճակը, դժուարութիւնները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է։  Եթէ կարողանան պայմանաւորուել մի խումբ  դիւանագէտներ Վարդան Օսկանեանի գլխաւորութեամբ աշխատել, իսկ մնացածը լռել, կարող է փոփոխութիւններ լինել։ Թեեւ ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կարող են լռել»,- նշեց նախկին նախագահը։

Յիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը հանդէս էր եկել առաջարով եւ պատասխանատուութեամբ յայտարարել, որ, եթէ լիազօրութիւն տրուի իրեն, եւ մի խումբ դիւանագէտների, ապա ինքը կարող է շատ կարճ ժամանակում՝ 2-3 ամսուայ ընթացքում կտրուկ փոփոխութիւններ մտցնել բանակցային գործընթացում ի շահ Հայաստանի։

Բայց Օսկանեանը նախապայման է ներկայացրել այս հարցում, որ այդ լիազօրութիւնը պէտք է լինի 100 տոկոս, Փաշինեանը 3 ամիս պէտք է լռի։

Share