Բանաձեւը խորհրդատուական բնոյթ ունի, վերջնական որոշումը կը կայացնի Ֆրանսիայի կառավարութիւնը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ ընդունեց։Բանաձեւի ընդունմանը կողմ քուէարկեցին Ֆրանսիայի Սենատի պատգամաւորներից 295–ը, դէմ՝ 1–ը։Բանաձեւի հեղինակներն են Բրունոյ Ռետաեօն, Պատրիկ Կաններին, Էրուէ Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաեւ պատգամաւորներ Քրիստիան Կամբոն եւ Ժիլբեր-Լիւկ Դեւինազը։ Նշէնք, որ այս սենատորները 2020 թուականին Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը ճանաչող բանաձեւ էին մշակել։
Փաստաթղթում առաջարկւում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցուածքի բռնագրաւման եւ գազի ու նաւթի մատակարարումների էմբարգոյի հնարաւորութիւնը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անյապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացուած տարածքներից։
Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի Սահմանադրութեան (ընդունուել է 1945 թուականի յունիսի 26-ին) 34-1 յօդուածը, Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութիւնը, 1949 թուականի ապրիլի 4-ի Հիւսիսատլանտեան պայմանագիրը, 1969 թուականի յունուարի 4-ին ուժի մէջ մտած ռասայական խտրականութեան բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնուենցիան, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի` 2005 թուականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձեւը, ինչպէս նաեւ 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը:
Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարութեանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենեակ ստեղծելու հարցը, ամէն կերպ աջակցել Հայաստանին, մասնաւորապէս՝ պաշտպանութեան ոլորտում։Բանաձեւի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարութիւնը երաշխաւորի հայ բնակչութեան եւ Հայաստանի անվտանգութիւնը միջազգայնօրէն ճանաչուած սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։
Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութիւնը, որը կարող է օգտագործուել որպէս տեւական խաղաղութիւն հաստատելու բանակցային գործիք։Նշէնք, որ թէ՛ ԼՂ անկախութեան ճանաչման բանաձեւը, թէ՛ Բաքուի դէմ պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը խորհրդատուական բնոյթ են կրում եւ պարտադիր իրաւական ուժ չունեն Ֆրանսիայի կառավարութեան համար։ Պատժամիջոցների կիրառման հարցը կ’որոշի կառավարութիւնը։Յիշեցնենք` Ֆրանսիայի Սենատը 2020 թուականի նոյեմբերին բանաձեւ ընդունեց, որով կոչ էր անում կառավարութեանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Բանաձեւի ընդունմանը կողմ քուէարկեց 305 սենատոր, դէմ՝ մէկը։
Սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարուեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։ Նախկին պէտքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը յայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ մէկին օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակիչներին, ո՛չ Եւրոպային, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին։Մինչդեռ այս բանաձեւը կարող էր Ֆրանսիայում եւ ընդհանրապէս Արեւմուտքում Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ քննարկումներ սկսելու համար առաջին լուրջ քայլը լինել։
«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պէս է բաբախում»․
Ֆրանսիայի Սենատի նախագահ