ԱԽ քարտուղարը կրկին մեկնում է ԱՄՆ․ ինչպե՞ս չընկնել ծուղակը

ԱԽ քարտուղարը կրկին մեկնում է ԱՄՆ․ ինչպե՞ս չընկնել ծուղակը

iarex —  — Секретарь Совбеза Армении вновь летит в США: как не попасть в ловушку? / ИА REX (iarex.ru) — ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին յայտնել են Անվտանգութեան խորհրդի մամուլի ծառայութիւնից։ Հայ պաշտօնեան Վաշինգտօնում բանակցութիւններ կուարի երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գրիգորեանը վերջին անգամ ԱՄՆ այցով եղել է 2023ի յուլիսին։ Ինչի՞ հետ են կապուած Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղարի այդքան յաճախակի այցերը ԱՄՆ։

Ստանիսլաւ Տարասովը կարծում է, որ Հայաստանը ցուցադրաբար ուժեղացնում է շփումները Նահանգների հետ՝ դիտարկելով, հաւանաբար, ռազմական եւ քաղաքական համագործակցութեան ընդլայնման վերաբերեալ Վաշինգտօնի ինչ-որ կոնկրէտ առաջարկներ՝ արեւմտեան ԶԼՄ-ներում յայտնուած դատողութիւնների ֆոնին, թէ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

«Եթէ դա այդպէս է, ապա Երեւանն անկեղծօրէն սրում է յարաբերությւոնները ինչպէս Մոսկուայի, այնպէս էլ Թեհրանի հետ, խնդիրներ է ստեղծում նաեւ Բաքուի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրման ճանապարհին։ Բացի այդ, չի կարելի բացառել նաեւ այն, որ Վաշինգտօնը Երեւանի համար ինչ-որ «թուրքական գամբիտ» է պատրաստում՝ կամուրջ կառուցելով Հայաստանի եւ Հունաստանի միջեւ։ Հաւանաբար, պատահական չէ, որ Հայաստանի արեւմտեան զինտեխնիկայով յագեցուածութիւնը համընկնում է Հունաստանի կողմից թուրքական ափերի մօտ ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիներում ամերիկեան զրահատեխնիկայի տեղակայման հետ։ Բայց եթէ միայն Հայաստանն ընդգրկուի ԱՄՆ հակաթուրքական ծրագրում, ապա կը կանգնեցուի նաեւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Վտանգն այն է, որ Երեւանը կարող է ներքաշուել Անդրկովկասում լարուածութիւն ստեղծելու Վաշինգտօնի սցենարում», — կարծում է Տարասովը։

Այդ պատճառով Գրիգորեանի յաճախակի այցերն ԱՄՆ Մեծ ուշադրութեան են արժանանում, քանի որ գաղտնի բանակցութիւնների կոնկրէտ բովանդակութիւնը դեռեւս դժուար է վերստեղծել։

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան

Share