Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մէջ է

Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մէջ է

Մենք ՔՊ-ականներին ասում ենք՝ Քիւեսթի փաստաթուղթը հրապարակեք, եթէ տենց կինօյի տղայ եք, ասում են՝ չկայ, կորած է, մի թուղթը մի տեղից ենք անում, մի թուղթը՝ ուրիշ տեղից: Բա որ չեք տեսել Քիւեսթի փաստաթուղթը, ինչի՞ց ենթադրեցիք, որ այնտեղ Մեղրիի փոխանակման հարց կայ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով պնդումներին, որ Ռոբերտ Քոչարեանը իր ասուլիսում, ըստ էութեան, հաստատեց, որ աեօ, Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու շուրջ բանակցել է:

«Նիկոլ Փաշինեանը 2001 թուականին մի հատ յօդուած է տպում, որտեղ ասում է՝ հա, դէ տուէք այդ միջանցքը, հայի յուզողութեօ՞ւն եք անում, որ չեք տալիս։ Ինքը չի խօսում տարածքային փոխանակման մասին, որովհետեւ գիտէր, որ այդտեղ խօսքը ԼՂԻՄ-ի սահմաններում գումարած ինչ-որ լայնութեամբ միջանցք, անցնում է Հայաստանի ամբողջական ինքնիշխանութեան տակ, փոխարէնը Հայաստանը Ադրբեջանին տրամադրում է նախիջեւանեան ինքնիշխան անցում։ Դէ հրապարակեք։

Բանակցութիւնները սկիզբ ունեն եւ վերջ ունեն։ Եւ վերջիվերջոյ, եթէ աշխարհի երեք հզօրագոյն պետութիւնները՝ Միացեալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ֆրանսիան օրակարգ խնդիր են բերում, դու չես կարող կապրիզնի երեխայի նման ոտդ գէտնին խփես, ասես՝ չեմ քննարկում ու վերջ։ Ինքը դա արեց 2019 թուականին, երբ իրեն ապրիլի 15-ին Մոսկուայում ներկայացրեցին կարգաւորման առաջարկ, յետոյ դա վերախմբագրուած տարբերակը ներկայացրեցին 2019 թուականի յունիսի 20-ին Վաշինգտօնում: Իրենք դա չընդունեցին ինչ-ինչ պատճառներով, բանակցութիւնները կտրուեցին:,

Թող հրապարակի 2001-ի ապրիլի 4-ի Քիւեստի փաստաթուղթը, թող հրապարակի ամբողջական Կրակաւի փաստաթուղթը, որը ինքը ժառանգել է 2018 թուականի յունուարին, թող հրապարակի 2019 թուականի ապրիլի 15-ի եւ յունիսի 20-ի փաստաթղթերը։ Եւ սա հնարաւորութիւն կը տայ հասկանալ՝ բանակցութիւնները որ կէտից են սկսել եւ իր օրօք ուր են հասել»,- ընդգծեց Արթուր Խաչատրեանը:

Անդրադառնալով Քոչարեանի պնդմանը, որ Մեղրիի թեման շրջանառելու պատճառն այն է, որ իշխանութիւնը՝ հնարաւոր է այդ ճանապարհի հետ կապուած զիջումների գնայ, ու փորձում է մեղքը բարդել իր վրայ, ընդդիմադիր պատգամաւորն ասաց. «Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մէջ է: Միջանցքի ունդիւերսալ սահմանում չկայ, եւ դրա համար Փաշինեանը Ադրբեջանին տալու է այդ ճանապարհով երթեւեկելու «արտօնեալ» ռեժիմ՝ ասելով, դա մեր ճանապարհն է, տեսեք հայկական դրօշներ են շարած ճանապարհի երկայնքով, ուրեմն դա մերն է: Ալիեւն էլ ասելու է՝ անխոչնդոտ մտնում, դուրս ենք գալիս, ուրեմն դա միջանցք է։ Այսինքն այս երկուսը յանցաւոր համաձայնութեան են գալիս, որպէսզի կարողանան սեփական ժողովրդների մօտ յաղթանակած երեւան։ Սա ուղղակի լեզուի ֆիզկուլտուրնիկութիւն է:

Փաշինեանը դեռ 2021-ին, թէ 2022-ին ասում էր՝ 47 կմ է, հոյ ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չե՞նք ստուգել։ Այսինքն, այդ ճանապարհի վրայ գործելու է այլ իրաւական ռեժիմ, քան դիցուք Երեւան-Գիւմրի M1 միջպետական ճանապարհի վրայ։ Դա հէնց միջանցքն է»:

Share