ԼՂ-ից տեղահանուած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքը չափազանց կարեւոր է․ Քամալա Հարիս

ԼՂ-ից տեղահանուած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքը չափազանց կարեւոր է․ Քամալա Հարիս


Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրաւունքը կարեւոր է հայ ժողովրդի արժանապատուութեան վերականգնման եւ տարածաշրջանում կայունութեան համար:

Այս մասին ասւում է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալայ Հարիսի յայտարարութեան մէջ՝ ուղղուած հայ-ամերիկեան հանրութեանը․ «Իմ բարեմաղթանքներն եմ յղում Ձեզ այս օրը, երբ դուք նշում եք Հայաստանի անկախութեան օրը։

Մինչ մենք տօնում ենք այս օրը, մենք նաեւ պէտք է երբեք չմոռանանք Հաեօց ցեղասպանութեան մասին, երբ շուրջ 1,5 միլիոն հայեր տեղահանուեցին, սպանուեցին եւ քշուեցին դէպի մահուաներթ:

Սա ողբերգութիւն է, որը շարունակում է ձեւաւորել հայ ժողովրդի ինքնութիւնը։ Հայ-ամերիկեան համայնքի տոկունութիւնը մնում է ոգեշնչման աղբիւր Ամերիկեան մեր հաւաքական պատմութեան մէջ: Ես հաւատարիմ եմ մնում Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղութեան հասնելու գաղափարին՝ հիմնուած ինքնիշխանութեան, անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան յարգանքի վրայ:

Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրաւունքը կարեւոր է հայ ժողովրդի արժանապատուութեան վերականգնման եւ տարածաշրջանում կայունութեան համար:

Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդաւարութեան ամրապնդման եւ տարածաշրջանում կայունութեան խթանման նրա ջանքերում:

Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմութիւն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատութեան եւ արդարութեան: Ես հաւատարիմ եմ մնում մեր ժողովուրդների միջեւ կապերի խորացմանը եւ գործընկերութեան ամրապնդմանը, որն աջակցում է մեր ընդհանուր արժէքներին եւ ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել աւելի ապահով, արդար եւ ազատ աշխարհ: 

Share