ՀՀԿ-ն պահանջում է անյապաղ հրապարակել «կրկնակապիտուլեացիա» վերջնական տեքստը

ՀՀԿ-ն պահանջում է անյապաղ հրապարակել «կրկնակապիտուլեացիա» վերջնական տեքստը

Հայաստանի Հանրապետական կուսակցութեան Գործադիր մարմնի յայտարարութիւնը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի շուրջ այսպէս կոչուած բանակցութիւնների աւարտի, իսկ իրականում՝ օրուայ կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականութեան արդիւնք կրկնակապիտուլեացիայի առնչութեամբ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը՝

• պահանջում է անյապաղ հրապարակել վերջնական տեքստը,

• յայտարարում է, որ Նիկոլ Փաշինեանը չունի մանդատ եւ լեգիտիմութիւն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու,

• արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացայայտ սպառնալիքով բանակցութիւնների ցանկացած արդիւնք, եւ այն չի կարող ապահովել արդար եւ երկարաժամկէտ խաղաղութիւն տարածաշրջանում,

• անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների եւ առանց անվտանգութեան միջազգային երաշխիքների փաստաթուղթը,

• անթոյլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրութեան՝ արտաքին ճնշման տակ իրականացուող փոփոխութիւնը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետութեան պատմութիւնն ու գոյութիւնը,• վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է,

• ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգաւորութիւնը,

• դատապարտում է Բաքւում հայերի նկատմամբ իրականացուող շինծու դատական գործընթացի վերաբերեալ Հայաստանի այսօրուայ կառավարիչների կրաւորական կեցուածքը եւ անգործութիւնը:

Որպէս համապարփակ պայմանագիր ներկայացուող փաստաթղթի շուրջ բանակցութիւնների աւարտի յայտարարմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է այսպէս կոչուած «միջանցքի» տրամադրման, ՀՀ ապառազմականացման, նոր ագրեսիայի վերաբերեալ եւ Հայաստանի Հանրապետութեան գոյութեան դէմ ուղղուած այլ ռազմատենչ յայտարարութիւններ անել։

Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինեանի կառավարման իւրաքանչիւր օրը վտանգում է Հայաստանի պետականութիւնը եւ ինքնիշխանութիւնը:

Share