Հայ բանտարկեալների ազատ արձակումը պէտք է COP29-ի անցկացման նախապայման լինի

Հայ բանտարկեալների ազատ արձակումը պէտք է COP29-ի անցկացման նախապայման լինի

NEWS.am-ը շարունակում է հարցազրոյցների շարքը՝ իրաւական հարցերով միջազգային մասնագէտների, իրաւապաշտպանների եւ ոլորտի փորձագէտների հետ՝ հասկանալու, թէ ինչ է պէտք անել եւ ինչ մեխանիզմներ կան Բաքւում ապօրինաբար պահուող 23 հայ բանտարկեալներին ազատ արձակելու, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան իրաւունքները պաշտպանելու, նրանց նկատմամբ խոշտանգումները կանխելու եւ նրանց վերադարձն ապահովելու համար։

Այս անգամ զրուցել ենք ռազմավարական դատաւարութեան հարցերով միջազգային իրաւապաշտպան Արփի Աւէտիսեանի հետ։

Տիկին Աւէտիսեան, Դուք աշխարհի մի քանի երկրներում զբաղուել եք մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերով։ Այս պահին մենք ունենք երկու տասնեակից աւելի քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել Բաքուի բանտերում։ Յայտնի գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանի փաստաբանական թիմը յունիսին ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով յատուկ զեկուցողին դիմում էր ներկայացրել, որից էլ տեղեկացանք, որ Վարդանեանը խոշտանգումների է ենթարկուել։ Անկասկած, միւս հայ բանտարկեալները եւս ենթարկւում են խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի։ Որքանով տեղեակ ենք, Դուք ունեք ՄԱԿ-ի նաեւ  յատուկ զեկուցողների հետ աշխատելու փորձառութիւն: Նման իրավիճակում ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկուեն Բաքուի բանտերում պահուող մեր հայրենակիցների նկատմամբ գոնէ խոշտանգումները կանխելու, ինչպէս նաեւ նրանց վերադարձն ապահովելու համար։ Մի՞թէ միջազգային իրաւունքն այսօր այդչափ անզօր է աւտօրիտար երկրների առջեւ։

ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով յատուկ զեկուցողին ուղղուած հրատապ դիմումը պէտք է դիտարկուի որպէս համապարփակ մօտեցման մաս՝ ապագայում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի կանխարգելումն ապահովելու համար: Շատ կարեւոր է, որ Ռուբէն Վարդանեանի փաստաբանական թիմըներկայացրել է այս դիմումըՄԱԿ-ի յատուկ զեկուցողին։ Սա ծառայելու է որպէս լրացուցիչ ապացոյց Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում առկախուած գործերի համար, ինչպէս նաեւ այդ մասին պէտք է բարձրաձայնել Եւրոպայի խորհրդի եւ Եւրոպական միութեան կառոյցների հետ քարոզչական գործունէութեան շրջանակներում։ Ես շուրջ երկու տասնամեակ աշխատել եմ ռազմավարական դատական գործընթացներում, եւ իմ փորձից ելնելով, նշեմ, որ հէնց իրաւական եւ քաղաքական ջանքերի համադրումն է՝ իրազեկութեան բարձրացման հետ միասին, յանգեցնումփոփոխութիւնների:

Այս փուլում մենք չունենք որեւէ հրապարակային տեղեկութիւն ՄԱԿ-ի յատուկ զեկուցողի եւ Ադրբեջանի կառավարութեան միջեւ հաղորդակցութեան փոխանակման վերաբերեալ, որը սովորաբար տեղի է ունենում բողոքարկումից յետոյ։ Այս հրատապ դիմումը եւ ՄԱԿ-ի յատուկ զեկուցողի ներգրաւումը պէտք է եւս մէկ ահազանգ լինի Ադրբեջանի իշխանութիւնների համար, որիրենք գտնւում են մանրազննին դիտարկման ներքոյ: Միջազգային իրաւունքի կիրառումը՝ փոխհատուցում ստանալու համար, կարող է երկար գործընթաց լինել: Հեշտ է զէնքերը վայր դնել, յատկապէս Ադրբեջանի նման աւտօրիտար երկրներում մարդու իրաւունքների բացայայտ խախտումների ֆոնին: Սարսափելի իրավիճակը շատ լաւ փաստագրուած է, որը ապացուցում է, թէ ինչպէս է պետութիւնն ազատւում այս ամէնի մասին բարձրաձայնող անհատներից: Մենք ականատես ենք եղել անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակութեան ակտիւիստների եւ իրաւապաշտպանների ձերբակալութիւններին ու դատաւճիռներին, այն անհատների, որոնք խօսում էին մարդու իրաւունքների ոտնայարման զոհերիմասին։ Այդ բոլոր քրէական գործերը հիմնուած են շինծու մեղադրանքների վրայ, եւ դրանցից շատերն ապացուցուել են Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում եւ ՄԱԿ-ի պայմանագրով նախատեսուած մարմիններում:

Նման հանգամանքներում առաւել մտահոգիչ է դառնում ներկայումս Բաքւում պահուող էթնիկ հայերի, այսինքն՝ ապօրինաբար ձերբակալուածու Բաքուի բանտերում պահուող հայ քաղբանտարկեալների վիճակը,մասնաւորապէս՝պետութեան աջակցութիւնը վայելող հայատեացութեան լոյսի ներքոյ: Այնուամենանիւ, բոլոր հնարաւոր ուղիները պէտք է օգտագործել՝ Բաքւում պահուող քաղբանտարկեալների վիճակը շարունակաբար ուշադրութեան կենտրոնում պահելու համար: Մի փոքր աւելի շատ տեղեկութիւններ կան Ռուբէն Վարդանեանի վիճակի մասին՝ հիմնուելով ՄԱԿ-ի յատուկ զեկուցողին ներկայացուած հրատապ դիմումի վրայ։ Ցաւօք, շատ հաւանական է, որ միւս բանտարկեալների նկատմամբ եւս անմարդկային վերաբերմունք է դրսեւորւում։ Դիմումները, ինչպիսին է ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով յատուկ զեկուցողին ներկայացուած դիմումը, եւս մէկ կարեւոր տարր է իրաւական եւ քաղաքական աւելի լայն գործընթացներում: Այս ջանքերն աւելի արդիւնաւետ դարձնելու համար շատ աւելի լաւ կը լինէր, որ համակարգուած աշխատանք լինէրՀայաստանի կառավարութեան եւ քաղաքացիական հասարակութեան, ինչպէս նաեւ դիւանագիտական բոլոր ջանքերի եւ միջազգային հանրութեան միջեւ:

Ադրբեջանը Հայաստանին հրաւիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքւում անցկացուելիք COP29 համաժողովին։ Մամուլում կարծիքներ էին հնչում, որ եթէ անգամ Հայաստանը համաձայնի մասնակցել դրան, ապա այդ մասնակցութիւնը պէտք է լինի միայն Բաքւում պահուող բոլոր 23 բանտարկեալներին ու պատանդներին ազատ արձակելու պայմանով։ Ինչպե՞ս եք գնահատում նման հնարաւորութիւնը, յատկապէս հաշուի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ սկսել են գերիների փոխանակման գործընթաց։

Ինչ վերաբերում է COP29-ին, որն անցկացուելու է նոյեմբերին Բաքւում, եւ յատկապէս, եթէ խօսում ենք համակարգուած եւ թիրախաւորուած ջանքերի մասին, կարծում եմ, որ COP29-ը այնպիսի հնարաւորութիւն է ընձեռում, որը պէտք է օգտագործեն բոլոր հնարաւոր դերակատարները։ Մասնակից պետութիւններն ու կառոյցները մեծ դեր ունեն խաղալու՝ հայ բանտարկեալների ազատ արձակմանն աջակցելու գործում։ Մենք պէտք է անպայմանօրէն օգտագործենք այս հնարաւորութիւնը։ «Մենք» ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի կառավարութեանը, քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնները, միջազգային իրաւապաշտպաններին, նաեւ Սփիւռքը. մենք պէտք է ձեռնարկէնք բոլոր հնարաւոր միջոցները, որ այս հարցը լինի օրակարգում եւ առաջ մղուի իրագործման:

Մի քանի ամիս առաջ, օրինակ, Եւրախորհրդարանը մի բանաձեւ ընդունեց, որում շեշտուած էր, որ Ադրբեջանում մարդու իրաւունքների ոտնահարումներն անհամատեղելի են COP29-ի նպատակների հետ եւ նշուած էր, որ չպէտք է Ադրբեջանին թոյլատրենայդ համաժողովը հիւրընկալելու։ Կարծում եմ, որ սա շատ խօսուն է, եւ մենք պէտք է օգտագործենք այս հնարաւորութիւնը, յատկապէս այն փաստը, որ Ադրբեջանը COP29-ին անուանում է «Խաղաղութեան COP»․ հայ բանտարկեալների ազատ արձակումը պէտք է այդհամաժողովի անցկացման համար նախապայման լինի: Մենք պէտք է կոչ անենք Ադրբեջանին՝ ապահովելու, որ «Խաղաղութեան COP»-ը համապատասխանում է իր բուն իմաստին։ Շատ կարեւոր է, որ բոլոր հնարաւոր դերակատարները բարձրաձայնէն այս հարցը եւ գործադրուեն բոլոր հնարաւոր միջոցները, այդ թւում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները, որոնց հայեացքներնայժմ ուղղուած են COP29-ին, այլապէս սա կը լինի բաց թողնուած հնարաւորութիւն։

Ադրբեջանի պահանջներից մէկն այն է, որ Հայաստանը հետ կանչի միջազգային ատեաններում Ադրբեջանի դէմ ներկայացուած հայցերը։ Ի՞նչ հետեւանքներ կարող է սա ունենալ Հայաստանի համար։

Եթէ կարճ պատասխանեմ, ապա դա անընդունելի է։ Մենք տեսել ենք, որ քաղաքական բանակցութիւններն արդիւնաւետ չէն եղել, եւ մենք ունենք նաեւ անցեալի բազմաթիւ օրինակներ, երբ Ադրբեջանը չի հետեւել եւ չի կատարել պայմանագրերով նախատեսուած որեւէ պարտաւորութիւն։ Նոյնիսկ բացայայտ պայմանաւորուածութիւնների առկայութեան դէպքում էր Ադրբեջանը շարունակում  խախտել միջազգային մարդասիրական իրաւունքը եւ մարդու իրաւունքներին առնչուող իրաւունքը: Առանց այդ օրինական միջոցների եւ պատասխանատուութեան՝ Ադրբեջանը իրեն անպատժելի կզգայ՝ շարունակելու այն ամէնը, ինչ ցանկանում է անել:

Ընթացիկ բոլոր գործերի եւ բանակցութիւնների ամբողջ ընթացքում մենք տեսել ենք, որ Ադրբեջանը մերժում է որեւէ պատասխանատուութիւն՝ ցանկացած անօրինական գործողութեան կամ ագրեսիայի համար։ Այդ երկիրըհերքում է իր կատարած ցանկացած ռազմական յանցագործութիւն: Այդ երկիրնանգամ յարձակուել է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի վրայ։ Այս միջազգային դատական գործերը շատ կարեւոր են։ Դրանք կարեւոր միջոց են Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելուեւ Ադրբեջանի գործողութիւնների հետեւանքով հազարաւոր զոհերին հատուցելու համար. 2020 թուականի պատերազմից սկսած մինչեւ տասնամսեայ շրջափակումը եւ դրան յաջորդած յարձակումը Արցախի հայ բնակչութեան վրայ, որի ժամանակ Ադրբեջանը հիմնովին ազատուեց այնտեղի հայ բնակչութիւնից, իսկ ներկայումս էլ ջնջում է հայկական ներկայութեան եւ հայկական ժառանգութեան ցանկացած հետք:

Այս միջադէպերը՝ ագրեսիանու յարձակումները, յանգեցրել են մարդու իրաւունքների բազմաթիւ լրջագոյն խախտումների՝ սպանութիւններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք եւ արժանապատուութիւնը նուաստացնող վերաբերմունք, օրինակ՝ երկարատեւ տառապանքները շրջափակման ժամանակ, այդ թւում՝ սննդի, բժշկական պարագաների, գազի եւ էլեկտրաէներգիայի դեֆիցիտը։ Այժմ էլ ականատես ենք հայկական մշակութային ժառանգութեան շարունակաբար ոչնչացմանը։ Մենք անգամ տեսնում ենք հայկական գերեզմանների ոչնչացումը։Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Շատ կարեւոր է շարունակել ընթացք տալ այս գործերին եւ պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին այս բոլոր գործողութիւնների համար։

Այս գործերը հետ կանչելը կնշանակի, որ Ադրբեջանըպարտաւորութիւններ չունի Հայաստանի նկատմամբ, քանի որ մենք խօսում ենք միջպետական բողոքների ու գործերի մասինի, բայց դա նաեւ կնշանակի, որ Հայաստանի իշխանութիւնն անպաշտպան կը թողնի իր քաղաքացիներին, քանի որ անհատ քաղաքացիների գործերից շատերն այդ միջպետական գործերի մի մասն են։ Այսպիսով, միջպետական հայցերիցորեւէ մէկի հետկանչումըկնշանակի բնակչութեան մի ամբողջ հատուածի թողնել առանց արդարութեան եւ փոխհատուցման։ Հաշուի առնելով ընթացակարգային պահանջները՝ այս անձինք այլեւս չէն կարողանայ իրենց հայցերը ներկայացնել եւրոպական դատարաններ կամ ՄԱԿ-ի պայմանագրով նախատեսուած մարմիններ եւ կը մնան առանց որեւէ արդիւնաւետ պաշտպանութեան կամ որեւէ տեսակի իրաւական պաշտպանութեան:

Հայցերի հետկանչման Ադրբեջանի խնդրանքը յստակ կերպով ցոյց է տալիս, որ այդ երկիրը վախենում է դրանց հետեւանքներից։ Եթէ Ադրբեջանը կարծում է, որ ոչ մի ապօրինութիւն չի եղել, որ ինքը գործել է միջազգային մարդասիրական իրաւունքինեւ մարդու իրաւունքների օրէնսդրութեանը համահունչ, ապա ինչո՞ւ է նման պայման առաջ քաշում։ Սա, ինչ-որ առումով, նման է ընտանեկան բռնութեան բազմաթիւ դէպքերի սցենարին։ Այս դէպքերը,մինչեւ այժմ, շատ լաւ փաստագրուած են, օրինակ, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականութեան բոլոր ձեւերի վերացման կոնուենցիայի (CEDAW) եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի կողմից: Այն դէպքերում, երբ ընտանեկան բռնութեան զոհերը բողոք են ներկայացնում բռնութեան մասին, բռնարարը, ագրեսորը յետագայում ստիպում է նրանց հրաժարուելբողոքներից։Դատարանները համարել են, որ դա պարզապէս հաստատում է ագրեսորի մեղքը, եւ թէ՛ Կանանց նկատմամբ խտրականութեան վերացման կոնուենցիան, թէ՛ Եւրոպական դատարանը սահմանել են, որ նոյնիսկ հետկանչման դէպքում գործերը պէտք է քննութեան առնուէն, քանի որ ագրեսիան արդէն իսկ փաստաթղթաւորուած է, եւ այն պէտք է ծառայի որպէս միջոց՝ ապագայում նմանատիպ գործողութիւնները կանխելու համար։ Ադրբեջանի դէմ գործերը պէտք է շարունակուեն ոչ միայն Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու նախկինում կատարած ապօրինութիւնների համար, այլեւ ապագայում նմանատիպ գործողութիւնները կանխելու համար։

Եւ  մեր աւանդական հարցը. արդյօք հնարաւո՞ր է իրական խաղաղութիւն կամ որեւէ խաղաղ պայմանագրի կնքում, եթէ մի երկիրը շարունակում է գերի կամ պատանդ պահել մէկ այլ երկրի քաղաքացիներին:

Իհարկէ՝ հնարաւոր չէ։ Եթէ Ադրբեջանը խաղաղութիւն է ուզում, ապա պէտք է ազատ արձակի բոլոր հայ բանտարկեալներին՝ դրսեւորելու բարի կամք եւ բարի մտադրութիւն, մանաւանդ, որ այդ բանտարկեալները պահուել են մարդու հիմնարար իրաւունքները ոտնահարող պայմաններում։ Նրանք ենթարկուել են խոշտանգումների եւ չկայ պատշաճ դատաւարութեան անցկացման որեւէ հեռանկար,  քանի որ Ադրբեջանում չկայ անկախ դատական համակարգ: Ադրբեջանը մարդու իրաւունքներին վերաբերող գործերին սովորաբար արձագանքում է այսպէս․ «Աեօ, ամէն ինչ լաւ է, ոչ մէկի հետ վատ չէն վերաբերւում»․ սա պարզապէս պատկեր է, որը նրանք փորձում են ներկայացնել: Սակայն, եթէ մենք խօսում ենք իրական խաղաղութեան մասին, եւ եթէ գնում ենք բանակցութիւնների, ապա հայ բանտարկեալների ազատ արձակումը պէտք է լինի առաջնային կարեւորութեան եւ անհրաժեշտ նախապայման։

Share