Աշխարհի գործող չեմպիոնը վստահ յաղթանակ տօնեց Աւստրալիայի հաւաքականի նկատմամբ

Աշխարհի գործող չեմպիոնը վստահ յաղթանակ տօնեց Աւստրալիայի հաւաքականի նկատմամբ

Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում տեղի ունեցաւ D խմբի երկրորդ հանդիպումը։ Ալ Ջանուբ մարզադաշտում մրցեցին Ֆրանսիայի եւ Աւստրալիայի հաւաքականները։

Հանդիպումը շատ յաջող մեկնարկ ունեցաւ Աւստրալիայի հաւաքականի համար։ Աւստրալացիները կարողացան գոլի վերածել իրենց առաջին իսկ գրոհը։ 9-րդ րոպէին աւստրալացիների կազմում աչքի ընկաւ Կրեյգ Գուդուինը՝ արդիւնաւետ եզրափակելով եզրից եկած փոխանցումը։

Բաց թողած գոլից յետոյ Ֆրանսիայի հաւաքականը ամբողջովին տիրեց նախաձեռնութեանը եւ փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն շուրջ 20 րոպէ Աւստրալիան շատ գրագէտ պաշտպանւում էր, սակայն 27-րդ րոպէից ամէն ինչ գլխիվայր շրջուեց։ 27-րդ րոպէին Թեոյ Էրնանդեսի՝ եզրից կատարած փոխանցումից յետոյ գլխի հարուածով գոլի հեղինակ դարձաւ Ադրիէն Ռաբիոն։ Այս գոլից յետոյ Ֆրանսիայի հաւաքականը սկսեց էլ աւելի վստահ գործել ու շատ արագ նաեւ առաջ անցաւ հաշուի մէջ։ 32-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ Օլիւիէ ժիրուն։ 2-րդ խաղակէսի մնացած ժամանակահատուածն անցաւ առանց արտառոց իրադարձութիւնների։ Աւստրալացիները եւս մէկ հնարաւորութիւն ունեցան գոլ խփելու, սակայն ֆրանսիացիներին փրկեց դարպասաձողը։ Առաջին խաղակէսում նոր գոլեր չարձանագրուեցին։ Ֆրանսիայ-Աւստրալիայ՝ 4-1: 

Երկրորդ խաղակէսն ամբողջութեամբ անցաւ Ֆրանսիայի հաւաքականի առաւեռլութեամբ։ Ֆրանսիացիները երկրորդ խաղակէսում եւս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ խոշոր հաշուով յաղթանակ տանելով մրցակցի նկատմամբ։ 68-րդ րոպէին Ուսման Դեմբելէի փոխանցումից յետոյ գոլի հեղինակ դարձաւ Կիլիան Մբապէն, իսկ 71-րդ րոպէին արդէն Կիլիան Մբապէի փոխանցումից յետոյ դուբլ ձեւակերպեց Օլիւիէ Ժիրուն։ Ի դէպ, Օլիւիէ Ժիրուն այս խաղում խփած գոլերի շնորհիւ հաւաքականում իր գոլերի քանակը հասցրեց 51-ի՝ կրկնելով Ֆրանսիայի հաւաքականի լաւագոյն ռմբարկու Տիերի Անրիի ցուցանիշը։

Այս յաղթանակից յետոյ Ֆրանսիայի հաւաքականը 3 միաւորով գլխաւորում է D խմբի մրցաշարային աղիւսակը։ Դանիան ու Թունիսն ունեն մէկական միաւոր, Աւստրալիան միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը։

Share