Իրանի նոր նախագահը թուրք չէ․ Էրդողանի արտայայտութիւնը պատմական խեղաթիւրում է. Կարէն Խանլարեան

Իրանի նոր նախագահը թուրք չէ․ Էրդողանի արտայայտութիւնը պատմական խեղաթիւրում է. Կարէն Խանլարեան

Իրանի քաղաքական ռազմաւարութեան կարմիր գծերն անփոփոխ են՝ եթէ նոյնիսկ նոր նախագահը թուրք լինէր

«Իրանի արտաքին քաղաքական անատոմիան բոլորիս պարզ է, հիմնական ռազմավարութիւնը  եւ այդ ռազմավարութիւնից բխած քաղաքականութիւնը ճշտւում են կարմիր գծերով՝ երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլայ Խամենեիի միջոցով։ Աւանդաբար նախագահն ու արտգործնախարարը տնօրինում եւ իրականացնում են այդ ռազմավարութիւնը, եւ այդ իմաստով հիմնական փոփոխութիւններ չեմ կարծում, որ տեղի կ’ունենան։ Մարտավարական  մակարդակում, միգուցէ, որոշ փոփոխութիւնների ականատես լինենք, արտաքին քաղաքական ռազմավարական ուղղութեամբ որեւէ փոփոխութիւն չի կարելի սպասել»,-Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանի նախկին պատգամաւոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտութիւնների դոկտոր պրոֆէսոր, պատմական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարէն Խանլարեանը՝ պատասխանելով հարցին, թէ՝ Իրանի նոր նախագահի պաշտօնավարման օրօք կառավարման համակարգում ի՞նչ  փոփոխութիւններ են հնարաւոր։

 Դիտարկմանը, որ Էրդողանը յայտարարել է՝ «Մասուդ Փեզեշքիանն իրականում թուրք է», եւ հարցին, թէ՝ Իրան-Հայաստան փոխյարաբերութեան վրայ ինչպե՞ս  կանդրադառնայ Իրանի նոր նախախգահի, այսպէս ասած, արմատներով թուրք լինելը, Կարէն Խանլարեանը նշեց․

«Պատմական խեղաթիւրում է դա․ Իրանում չկան թուրքեր, կամ շատ քիչ, աննշան թուով թուրքեր կան, Իրանում կան ատրպատականցիներ, այսինքն՝ Ատրպատականի պատմական երկրամասից, Իրանի հիւսիս-արեւմտեան մասէրից սէրուած ժողովրդի մասին է խօսքը, որոնք պատմական համապատասխան ժամանակաշրջանում՝ 16-րդ, 17-րդ դարերում  թուրքախօս են դարձել, այսինքն՝ երբ Ատրպատականը գտնւում էր Օսմանեան կայսրութեան տիրապետութեան ներքոյ արգելուել էր պարսկերէն խօսելը, ով խօսում էր պարսկերէն, լեզուն կտրում էին, սա հրաման էր սուլթանի կողմից եւ այդ պատճառով այդ երկրամասի ժողովուրդն աստիճանաբար դարձաւ թուրքախօս, բայց՝ չդարձաւ թուրք, նրանք թուրք չէն եւ թուրքական ծագում չունեն։ Այնպէս որ, Էրդողանի յայտարարութիւնը պատմական իրողութեան հետ աղերս չունի»,- ասաց Կարէն Խանլարեանը։

Նրա խօսքով՝ Իրանի նոր նախագահ Փեզեշքիանն ինքնահաստատման նպատակով էլ կը փորձի զարկ տալ Հայաստան-Իրան փոխյարաբերութեանը, որպէսզի ապացուցի, որ ինքը չի շարժւում թուրքիզմի կամ պանթուրքիզմի մղումներով, ինչպէս՝ Էրդողանն ու միւսներն են յայտարարում․ «Փեզեշքիանը կփորփձի ինքնահաստատման հարցով նորարարութիւններ բերել  Իրան-Հայաստան փոխեայարաբերութեան մէջ, որն ինքնին լաւ է, եւ դրան զուգահեռ, բնականաբար, կողջունի Հայաստանի Հանրապետութեան որոշ նախաձեռնութիւներ՝ «Խաղաղութեան խաչմերուկ» եւ այլն»,-ասաց Կարէն Խանլարեանը։

Ինչ վերաբերւում է «Սիւնիքի միջանցքի» թեմային, Իրանի խորհրդարանի նախկին պատգամաւորը վստահեցրեց, որ այդ հարցում Իրանի դիրքորոշումը յստակ է, կարմիր գծեր ասուածն անփոփոխ է, նոյնիսկ, նոր նախագահի պաշտօնավարման օրօք։ Ըստ նրա՝ փոփոխութիւն հնարաւոր է նախագահի խօսոյթում՝ «միջանցք» բառը «տրանսպորտային հաղորդակցութեան» փոխարինելու առումով։

Զրոյցի մանրամասները՝  տեսանիւթում։


Share