Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի Էլիզաբէթ 2-րդ թագուհին։ Լուրը հաստատել է Բուքինգեմեան պալատը։
Թագուհու դին այսօր կը մնայ Բալմորալի ամրոցում եւ Լոնդոն կը տեղափոխւի վաղը։
Յիշեցնենք, որ Բուքինգհեմեան պալատն այսօր աւելի վաղ յայտարարել էր, որ թագուհու առողջական վիճակը վատացել է, նա բժիշկների հսկողութեան տակ է։
Բալմորալ ամրոց թագուհուն տեսակցելու են մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից յետոյ Լոնդոնում մարդիկ հաւաքուել են Բուքինգհեմեան պալատի մօտ։
Էլիզաբէթ 2-րդ թագուհին գահակալում էր արդէն աւելի քան 70 տարի։ Մեծ Բրիտանիայի պատմութեան մէջ սա ամենաերկար գահակալութիւնն է։