«Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

«Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը


Այսօր՝ յունուարի 18-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արծուիկ Մինասեանը եւ Գեղամ Մանուկեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով։

Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:

Նիկոլ Փաշինեանը երէկ իր յայտարարութիւններով ցոյց տուեց, որ բացարձակ չի տիրապետում դիւանագիտական նրբութիւններին, չի տիրապետում նոյնիսկ բանակցութիւնների տարրական կանոններին. յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը։

«Նա բանակցային ոչ մի սկզբունքի մասին չխօսեց, փոխարէնը խօսում է այնպիսի տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիեւը հեշտութեամբ կոտրում եւ հակադարձում է։ Իսկ հայկական կողմից որեւէ սկզբունքի շուրջ չկայ յստակ մօտեցում»,-ասաց Մինասեանը։

Ըստ Գեղամ Մանուկեանի՝ բանակցային գործընթացում իշխանութեան ամբողջ քաղաքականութիւնը եղել է հասարակութեանը թմրեցնելը։

«Ամէն օր հետեւողական մէկ բառ են ասում՝ խաղաղութիւն, դրա համար անվտանգային ոչ մի բարձիկ չստեղծելով։ Այսօր լոկ թմրանիւթի պէս «խաղաղութիւն» բառը կերակրելով՝ հասարակութեանը չէն պատրաստում, զգօն չէն պահում։ Ուղղակի իմիտացիայ են ստեղծում, բայց անզէն աչքով նկատելի է, որ այն, ինչ հիմա քննարկւում է, դրա վերաբերեալ հայկական կողմը չունի յստակ դիրքորոշումներ։ Իսկ այդ փաստաթուղթը, որ պէտք է ստորագրուի, ամբողջութեամբ ադրբեջանական օրակարգ է եւ խաղաղութեան չի բերում Հայաստանին»,-նշեց Մանուկեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում

Share