Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահները հեռախօսազրոյց են ունեցել

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահները հեռախօսազրոյց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջոյ Բայդէնը յունիսի 28-ին հեռախօսազրոյց են ունեցել:

Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմենպրես»ը, ՆԱՏՕ-ի մադրիդեան գագաթնաժողովին մեկնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրոյցի ժամանակ ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Բայդէնը ցանկութիւն է յայտնել այս գիշեր կամ վաղը կրկին զրոյց ունենալ։

Էրդողանը յիշեցրել է, որ Անկարայի եւ Վաշինգտօնի միջեւ երկխօսութեան օրակարգի հիմնական թեմաներից մէկը մնում է Թուրքիայի կողմից F-16 ինքնաթիռների գնման եւ այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցը, որոնք արդէն առկայ են թուրքական զինուժում:

«Այս հարցը դեռ բաց է։ Մենք նկատում ենք գործընթացը ձգձգելու փորձեր»,- յայտարարել է նա:

Թուրքիայի ղեկավարը նաեւ քննադատել է ԱՄՆ քաղաքականութիւնը Սիրիայում։

Share