Իրանի նախագահի լիազօրութիւնները եէրկու ամսով կը փոխանցուի նախագահի առաջին տեղակալին

Իրանի նախագահի լիազօրութիւնները եէրկու ամսով կը փոխանցուի նախագահի առաջին տեղակալին

Իրանի նախագահի լիազօրութիւնները, համաձայն երկրի Սահմանադրութեան, երկու ամսով կը փոխանցուէն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։

Նա կը ստանձնի երկրի ղեկավարութիւնն առաջիկայ երկու ամիսներին, իսկ 50 օրուայ ընթացքում նոր նախագահական ընտրութիւններ կ’անցկացուեն։

Ըստ ԻԻՀ Սահմանադրութեան՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը եւ դատական համակարգի ղեկավարը ձեւաւորելու են խորհուրդ, որն առաւելագոյնը 50 օրուայ ընթացքում պէտք է կազմակերպի նոր նախագահի ընտրութիւնը։

Յիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երէկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արեւելեան Ատրպատականի նահանգում, ինչի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղեւորները, այդ թւում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհուել են։

Յունիսի 28-ին Իրանում կանցկացուեն նախագահական արտահերթ ընտրութիւններ։


Մոհամմադ Մոխբերը 68 տարեկան է, դարձել է Իրանի առաջին փոխնախագահ 2021 թուականին, երբ նախագահ ընտրուեց Էբրահիմ Ռայիսին։ Նա համարւում է Իրանի գերագոյն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մտէրիմը, ում ձայնը շատ կարեւոր է պետական ոլորտի որոշումների կայացման հարցերում:

Նա ունի գիտութիւնների թեկնածուի եւ միջազգային իրաւունքի եւ կառավարման մագիստրոսի կոչում: Իրան-իրաքեան պատերազմի ժամանակ ծառայել է Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի բժշկական զօրաբանակում՝ որպէս սպայ: 2000-ականների սկզբին  նշանակուել է «Մոստազաֆան»  հիմնադրամի կոմերցիոն փոխնախագահ, որը, ըստ ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիւների վերահսկման գրասենեակի (OFAC), Իրանի գերագոյն առաջնորդի հովանաւորչական առանցքային ցանցն է, 160 հոլդինգներից բաղկացած:

Նա նաեւ եղել է «Սինայ» բանկի տնօրէնների խորհրդի նախագահ՝ այդ պաշտօնը զբաղեցնելով մօտ տասը տարի։ Եւրամիութեան (ԵՄ) տուեալներով՝ բանկը ֆինանսաւորել էր բալիստիկ հրթիռների եւ միջուկային ծրագրերի իրականացումը։ ԵՄ-ն եւ ԱՄՆ պատժամիջոցներ են կիրառել բանկի նկատմամաբ Իրանի կառավարութեանը պատկանելու հիմքով։

Մոխբերը 2007-ին ստանձնել էր Իմամի հրամանի կատարման շտաբի ներդրումային հիմնադրամի ղեկավարի պաշտօնը, որը ղեկավարել է 14 տարի։ Սոյն շտաբը կապուած է գերագոյն առաջնորդ Ալի Խամենէի հետ: Այն ստեղծուել է Իսլամական Հանրապետութեան հիմնադիր, Իրանի նախկին հոգեւոր առաջնորդ Ռուհոլլայ Խոմեյնիի հրամանով:

2010 թուականին ԵՄ-ն Մոխբերին ներառեց այն անձանց եւ կազմակերպութիւնների ցանկում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանւում «միջուկային կամ բալիստիկ հրթիռային գործունէութեանը» ենթադրաբար ներգրաւուելու համար: Երկու տարի անց նրա անունը հանուեց ցուցակից։

Նա մէկն էր այն պաշտօնեաներից, որը 2022 թուականի հոկտեմբերին այցելեց Մոսկուայ եւ ձեռք բերեց պայամանուորուածութիւն «երկիր-երկիր» հրթիռներ եւ աւելի շատ անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի բանակին մատակարարելու հարցում։

Որպէս առաջին փոխնախագահի՝ Մոխբերին յանձնարարուել էր իրականացնել Իրանի Գերագոյն առաջնորդի ներքին եւ արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնները։ Նրա հիմնական առաքելութիւնն էր ռազմավարական արդիւնաբերական պլանի մշակումը եւ հայրենական արտադրութեան խթանումը։

Մոխբերը յաճախ էր այցեր ունենում Իրանի տարբեր հատուածներ։ Օրինակ 2022 թուականի մայիսին Աբադան քաղաքում տեղի ունեցած աղէտից հետ, երբ շէնքի փլուզման հետեւանքով տասնեակ մարդիկ էին զոհուել, դէպքի վայր հէնց Մոխբերը ուղարկուեց՝ հետաքննելու վնասները եւ զսպելու անկարգութիւնները, որոնք յաջորդեցին շէնքի փլուզմանը։

Մոխբերը, որպէս ժամանակաւոր նախագահ, երեք հոգուց կազմուած խորհրդի մի մասն է՝ խորհրդարանի խօսնակի եւ դատական համակարգի ղեկավարի հետ միասին։ Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանդրութեան 131րդ յօդուածի համաձայն՝  վերջիններս պէտք է կազմակերպէն նոր նախագահական ընտրութիւններ նախագահի մահից յետոյ 50 օրուայ ընթացքում:

Share