Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածուել բռնապետի

Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածուել բռնապետի

Չունենալով իշխանութիւն (խնդրում եմ պաշտօնը չխառնել իշխանութեան հետ), ինչպէս նաեւ լեգիտիմութիւն, Նիկոլն ձգտում է անցնել աւտօրիտար ռեժիմի:

Դա պատմութեան փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ֊որ պահի վերածւում են բռնապետի, քանի որ այլեւս ստով եւ կեղծիքով պաշտօնը պահել չէն կարողանում:

Եւ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկեալներ, նորանոր շինծու քրէական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրաւապահ համակարգ:

Երեկ դաւաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի մուտքը արգելուեց հայրենիք:

Ակնեակտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամեայ դաշակցական հայուհու մուտքը հայրենիք եւ յայտարարելով անցանկալի անձ, փոխարէնը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջեւ:

Հիմա հարց իրաւապահ մարմիններին. կարող եք՞ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին յայտարարել անցանկալի եւ դուրս վռնդել մեր երկրից. չեք կարող։ Նոյնիսկ եթէ ցանկութիւն եւ համարձակութիւն ունենաք՝ չեք կարող, Նիկոլը չի թողնի, իր առջեւ թուրքերի կողմից կայ նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրութիւնը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չգանգնենք:

Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները:

Դուք, պահելով Նիկոլի իշխանութիւնը, օգնում եք, որ նա իրականացնի իր երազանքը՝հայաթափի Արցախը, թուրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետութիւն:

Բայց միշտ յիշեք՝ պոպուլիստներն աշխարհի եւ ոչ մի երկրում երկար կեանք չունեն: Հայաստանը բացառութիւն չէ:

Հ.Գ Այսօր արգելուել է նաեւ Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամեանի մուտքը Հայաստան:

Ծափ տուէք արայ՛, թուրքերը երջանիկ են ձեզանով:

Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ

Share