Միացեալ Նահանգները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բնակչութիւնն իրաւունք ունի վերադառնալ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Պետդէպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավար Մեթիւ Միլըրը։
«Մենք շարունակում են հաւատալ՝ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրաւունք ունեն վերադառնալ տուն, եթէ ցանկանան դա անել։ Դա իրաւունք է, որը պէտք է պաշտպանուած լինի»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչը։