Ժողովրդական երթը դէպի Երեւան Հայաստանի թուրքացման դէմ է. լրագրողների հետ զրոյցում ասել է երթի մասնակից, ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը։
«Ես ինքս Տաւուշից եմ եւ մեծացել եմ այդ հողի վրայ։ Մեզ համար այդ հողից ու ջրից աւելի թանկ բան չկայ։ Եթէ սահմանը անձեռնմխելի չլինի, ադրբեջանցիները կը ստանան մեր յենակէտէրը, եւ թշնամին կը յայտնուի ամէնուրեք։ Նաեւ Երեւանում։ Գուցէ ինչ-որ մէկը Երեւանում մտածում է, թէ աղէտն իրեն չի հասնելու։ Սխալւում է։ Ադրբեջանցիներով կբնակեցնեն ողջ երկիրը, կչեղարկէն զինանշանը եւ Անկախութեան հռչակագիրը։ Հայաստանի իշխանութիւնները սահմանին սահմանափակ թուով սահմանապահներ կը կանգնեցնեն, ընդամէնը 5 հազար։ Իսկ ադրբեջանցիները իրենց սահմանապահներին զինում են մինչեւ ատամները, որոնք կարող են հաշուած րոպէներում յայտնուել ամէնուրեք։ Այժմ իրականացւում է պիլոտային ծրագիր։ Սահմաններին կը կանգնէն «Յաշման» եւ «Կոմանդոսը» (ադրբեջանական էլիտար յատուկ ջոկատներ)։ ռամիլ սաֆարովի տիպի ահաբեկիչները կբնակեցուէն հայկական գիւղերի մօտ։ Իբր սեփական անվտանգութեան համար։ Իշխանութիւնների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիւ քաղաքացիները կը պաշտպանէն իրենց պատիւը, եկեղեցիները, կընդդիմանան թուրքացմանը։ Ադրբեջանում հեռուստաալիք են բացել՝ ի աջակցութիւն «արեւմտեան Ադրբեջանի», այստեղից բխող բոլոր հետեւանքներով։
Հետոյ ձեռնամուխ կը լինէն Վարդենիսին։ Եւ իշխանութիւնները կասէն՝ եկեք մի 20 գիւղ տանք ու հանգիստ ապրենք։ Չնայած այս ամէնին՝ գտնւում են այնպիսիները, որոնք շարունակում են հաւատալ իշխանութիւններին։ Ինչպե՞ս կարող եք հաւատել այն ամէնից յետոյ, ինչ տեղի ունեցաւ։ Ինչի՞ն եք հաւատում։ Եւ եթէ հաւատում եք՝ եկեք Կիրանց, տեսեք, թէ ինչ է տեղի ունենում։ Բոլորին, ովքեր շարունակում են հաւատալ, հրաւիրում եմ, որ գնան Կիրանց ու տեսնեն, թէ ինչ է իրենց սպասւում։
Ադրբեջանցիները հանրահաւաքներ են անցկացնում ի պաշտպանութիւն Հայաստանի իշխանութիւնների։ Դա խայտառակութիւն է, իսկ նրանք ուրախանում են։ Նրանց յաջողուել է համախմբել ադրբեջանցիներին եւ թուրքերին ամբողջ աշխարհում»,- նշել է Գառնիկ Դանիելեանը։
Մանրամասները՝ տեսանիւթում