Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչները սոցիալական ծանր խնդիրների առջեւ են կանգնել

Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչները սոցիալական ծանր խնդիրների առջեւ են կանգնել

Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների մի խումբ սոցիալական ծանր խնդիրների առջեւ է կանգնել։ Խոսքը յատկապէս Արցախի ԱԺ պատգամաւորների, նախարարների եւ բոլոր այն պաշտօնեաների մասին է, որոնք դէ ֆակտոյ պահպանում են իրենց պաշտօններն ու կարգավիճակը, բայց չէն վարձատրւում, քանի որ Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է աշխատավարձ տալ եւ սառեցրել է Արցախի պետական հաստատութիւններին յատկացուելիք բիւջեն։ Մի կողմից, քաղաքական ֆակտորը՝ Արցախի պետական ինստիտուտները չլուծարելու հետ կապուած, միւս կողմից՝ պետական ոչ բաւարար աջակցութիւնը, ծանր կացութեան առաջ են կանգնեցրել տեղահանուածներին։

Նրանք չէն կարող նոր աշխատանքի անցնել Հայաստանում, դրանով կփաստէն, որ յանձնւում են, պահանջատէր չէն ԱՀ պետական ինստիտուտները պահելու հարցում, բայց պետութեան տրամադրած գումարները չէն բաւարարում տան վարձակալութեան եւ համեստ կենցաղի համար։ Ի դէպ, որոշ համակարգերում, մասնաւորապէս` ոստիկանութիւնում, արցախցիներին աշխատանքի չընդունելու պաշտօնական բացատրութիւններից մէկն էլ այն է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չէն: Թեեւ բոլորն ունեն կապոյտ անձնագիր, եւ տարբերութիւնը միայն գրանցման վայրն է:

hraparak.am

Share