Արցախցիների հասցէին նման սանձարձակ կերպով արտայայտւում է մէկ էլ Ադրբեջանի նախագահը․ Իշխան Սաղաթելեան

Արցախցիների հասցէին նման սանձարձակ կերպով արտայայտւում է մէկ էլ Ադրբեջանի նախագահը․ Իշխան Սաղաթելեան

Նիկոլ Փաշինեանի եւ Ալիեւի ելոյթների բովանդակութեան մէջ որեւէ տարբերութիւն չկայ, Ալիեւն ասում է՝ ինչու է շրջափակման մէջ պահում մեր հայրենակիցներին, Փաշինեանն էլ հիմնաւորում է Ալիեւին, ամբողջ ասուլիսը նուիրուած է դրան։ Այս մասին այսօր՝ յուլիսի 25-ին, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

«Ճիշտ է ասում՝ ընդդիմութիւնն է մեղաւոր, որ ինքը միջեւ հիմա վարչապետ է։ Ընդդիմութիւնը պատերազմից յետոյ արել է երեք փորձ, բայց վերջնական արդիւնք չունենք։ Մենք շատ ակտիւ քննարկումների մէջ ենք, կան տարբեր շարժումներ, պէտք է գտնենք ճանապարհը եւ ազատուենք այս չարիքի իշխանութիւնից։ Արցախցիների հասցէին նման սանձարձակ կերպով արտայայտւում է մէկ էլ Ադրբեջանի նախագահը։ Դժբախտութիւնն այն չէ, որ երկու երկիր ցանկանում են ոչնչացնել մէզ, դժբախտութիւնն այն է, որ այդ թշնամական երկրներին միացել է նաեւ Հայաստանը»,- ասաց Փաշինեանը։

Սաղաթելեանի խօսքով՝ Արայիկ Յարութիւնեանը պէտք է դադարի ասել, որ Արցախում հումանիտար խնդիր է։ Նա պէտք է ասի, որ սա քաղաքական հարց է եւ խօսի հասցէական։

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հրաժարուել ինքնորոշումից եւ յոյս ունենալ , որ անվտանգութեան երաշխիքներ կը գործեն, դա դաւաճանութիւն է, բայց այս մասին Յարութիւնեանը չի յայտարարել»,- նշեց Սաղաթելեանը։

Share