Արցախում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» բողոքի ակցիայ է իրականացրել։ Քայլերթով գնացել են փակ միջանցքը բացելու։
Այսօր` յուլիսի 12-ին, Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 յուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` վերջինս նախ պատասխանել է հաւաքի մասնակիցներին յուզող հարցերին, այնուհետեւ նրա ուղեկցութեամբ նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ, որից յետոյ պետնախարարը կրկին հանդիպել է հաւաքուած հանրութեան հետ եւ յայտարարել, որ իշխանութիւնը պատրաստ էընդառաջել ժողովրդի պահանջներին։
«Քննարկման արդիւնքում երկրի նախագահի կողմից ներկայացուեց, որ յուլիսի 14-ին եւ 15-ին սպասւում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք յստակ որոշում միջանցքը ապաշրջափակելու եւ Արցախի ժողովրդի դէմ իրականացուող գործողութիւններին լուծում տալու վերաբերեալ։ Բոլորս հասկանում ենք, որ եթէ այդ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը, բոլորս միասնաբար առանց տարբերակման մասնակցելու ենք այդ շարժմանը։ Պետական աշխատողներն ինչ-որ տեղ զսպուածութիւն են ցուցաբերում, բայց այս դէպքում պետական ծառայող, ոչ պետական ծառայող չի լինելու»,-ներկայացրել է պետական նախարարը։
Շարժման նախաձեռնողները շնորհակալութիւն են յայտնել իշխանութիւններին արագ արձագանքելու համար, եւ նրանց կողմից որոշում է կայացուել սպասել եռակողմ հանդիպման արդիւնքներին: Նշուել է, որ առաջիկայ անելիքների մասին նախապէս կը յայտարարուի:
https://www.pastinfo.am/hy/news/2023/07/12/kla3gkybi/1608098
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=234292272769177