Սիրելի հայրենակիցներ,
երեկուանից օպերատիւ կապի մէջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ:
Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարուած եւ ծայրաստիճան վտանգաւոր:
Ակտիւ աշխատանքային կապի մէջ եմ Բրիւսելի Հայ Դատի գրասենեակի հետ, որը շուրջօրեայ աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:
Ցաւօք, իրականութիւն են դառնում մեր վատթարագոյն կանխատեսումներն ու նախազգուշացումները:
Դաւադիր պայմանաւորուածութեան արդիւնքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով յուսալի ցամաքային կապի խոչընդոտման եւ որպէս այս ամէնի հետեւանք Արցախի հայաթափման գործընթացը:
Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանութեան մնալու դէպքում ամէն օր ունենալու ենք նոր կորուստներ:
Կրկնում եմ, Նիկոլով կայ 2 ճանապարհ. կայ´մ նոր պատերազմ, կայ´մ նոր կապիտուլեացիայ:
Սա խաղաղութեան փաթեթաւորմամբ հայրենազրկում է:
Ստեղծուած իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանութեան օր առաջ հեռացումը:
Մի հարցրեք` ընդդիմութիւնը ու՞ր է. ընդդիմութիւնն իր տեղում է: Պատրաստ եղէ´ք ցանկացած սցենարի:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր