Կասկածի տակ է դրուել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին պաշտօնական վարկածը

Կասկածի տակ է դրուել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին պաշտօնական վարկածը

Դա եղել է «Ալիեւի ռեժիմի հետ համագործակցութեամբ», ասելէ խորհրդարանի պատգամաւորը:

«Իրանն այսօր»- Իրանի խորհրդարանի պատգամաւորը կասկածի տակ է դրել երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին պաշտօնական վարկածը:

Քամրան Ղազանֆարի

«Էբրահիմ Ռայիսիին նահատակութեան են հասցրել: Երկրի ներսում նպատահարմար չէն համարում յայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիեւի ռեժիմի հետ համագործակցութեամբ: Ուղղաթիռի կործանումը վերագրում են մի ամպի զանգուածի: Եփած հաւի ծիծաղն էլ է գալիս: Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել: Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցէ աշխատի»,- յայտարարել է պատգամաւոր Քամրան Ղազանֆարին: Ղազանֆարին ներկայացնում է մայրաքաղաք Թեհրանը Իրաի Իսլամական խորհրդարանում և պատկանում է պահպանողականների խմբին:

aravot.am

Share