Թուրքիայում բացուել է «Արեւմտեան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենեակը

Թուրքիայում բացուել է «Արեւմտեան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենեակը

Թուրքիայի Իզմիր քաղաքի Բալչովայ շրջանում բացուել է այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենեակը։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, բացման արարողութեանը մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ռեշադ Մեմեդովը։ Նշուել է, թէ իբրեւ համայնքի նպատակն է պաշտպանել  «ներկայիս Հայաստանի սահմաններում գտնուող Արեւմտեան Ադրբեջանից բռնի աքսորուած թիւրքերի իրաւունքները»:

Բացմանը ելոյթ ունենալիս դեսպան Մեմեդովը Հայաստտանն անուանել է «թիւրքերի  պատմական հայրենիք»։ Նա  նաեւ ընդգծել է. «Ինչպէս որ հայերն ունեն Ղարաբաղում ապրելու իրաւունք, այնպէս էլ Ադրբեջանի թիւրքերն իրաւունք ունեն ապրել Արեւմտեան Ադրբեջանում»։

Մեմեդովը կարեւորել է նաեւ այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջանում թիւրքական ճարտարապետութեան եւ մշակութային ժառանգութեան պահպանութիւնը»՝  նշելով, որ անհրաժեշտ է պաշտպանել այդ տարածքներում առկայ թիւրքական հետքերը։

Այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» Թուրքիայի ներկայացուղիչ Ասիֆ Քուրբանը նշել է, որ ներկայացուցչութիւնn աշխատելու է, որպէսզի խաղաղ ճանապարհով ապահւուի վերադարձն այդ տարածք։

«Մենք ուզում ենք վերադառնալ մեր տուն ոչ թէ զէնքով, այլ խաղաղութեամբ։ Այս ներկայացուցչութիւնը կը լինի տեղեկատուական եւ իրազեկման կենտրոն մեր ժողովրդի համար», – ասել է Քուրբանը։

Share