Հայաստանում աճել է լրագրողների ու լրատուամիջոցների իրաւունքների խախտման թիւը

Հայաստանում աճել է լրագրողների ու լրատուամիջոցների իրաւունքների խախտման թիւը

2024 թուականին Հայաստանում լրագրողների ու լրատուամիջոցների իրաւունքների գրանցուած խախտումների ընդհանուր թիւը կազմել է 208՝ 2023 թուականի 200-ի դիմաց։

Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի 2024թ․ տարեկան զեկոյցում նշւում է, որ նախորդ տարի լրագրողների նկատմամբ արձանագրուել է ֆիզիկական բռնութեան 15 դէպք (24 տուժող), 71 տարատեսակ այլ ճնշում, տեղեկութիւններ ստանալու եւ տարածելու իրաւունքի 122 խախտում։

«2024-ին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնութիւններ գրանցուել են հիմնականում երկրորդ եռամսեակում, երբ Տաւուշի մարզում իրականացուող սահմանազատմանն ի պատասխան ընդդիմադիր ուժերը բողոքի զանգուածային ակցիաներ էին կազմակերպում, եւ հէնց այդ իրադարձութիւնները լուսաբանելիս՝ լրատուամիջոցների աշխատակիցները ենթարկուել են բռնութիւնների, մասնագիտական գործունէութեան այլ խոչընդոտումների ու ճնշումների։ Միայն այդ ընթացքում լրագրողների իրաւունքների այդպիսի խախտումների ընդհանուր թիւը հասել է 20-ի։ Դրանցից 13-ը տեղի է ունեցել իրաւապահների, 7-ը՝ բողոքի ակցիաները կազմակերպող ընդդիմադիրների կամ նրանց աջակիցների գործողութիւնների ժամանակ»,- ասւում է զեկոյցում:

2024 թուականին 7-ով աւելացել է նաեւ ընդդէմ լրատուամիջոցների ու լրագրողների դատական հայցերի թիւը՝ հասնելով 43-ի։

Share