«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհուածների թիւը հասել է 16-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարութիւնից։
Գերատեսչութեան հաղորդագրութեան մէջ նշուած է, որ օգօստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրութեամբ հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակւում են։ Զոհուած 16 քաղաքացիներից 10-ի անձը դեռեւս պարզուած չէ։ Նրանց մէջ կայ մէկ յղի կին եւ մանկահասակ երեխայ։
Երեւան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնութիւն, դուրս է գրուել։
Անհետ կորած է համարւում 18 քաղաքացի։
Յիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացուել, որ Երեւանի Արշակունեաց 15 հասցէում գտնուող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթիւն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետեւանքով եռահարկ շինութիւնը մասնակի փլուզուել է։