Երևան, 25 Յունիս, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ յունիսի 27-ից կը մեկնարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից։