Սիրիայի կառավարման նոր պատասխանատուները հանդիպում են ունեցել Սիրիայի քրիստոնեայ եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին փոխանցեց Հալեպում հրապարակուող հայկական «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկեանը։
Նրա փոխանցմամբ՝ հանդիպումը լաւ, դրական մթնոլորտում է ընթացել, նոր կառավարիչների ներկայացուցիչներն ասել են, որ աստիճանաբար պէտք է վերագործարկուեն համագործակցութեան մեխանիզմները, վստահեցրել, որ յարգում են քրիստոնեաների կրօնական առանձնայատկութիւնները։
Քրիստօնեայ եւ հայ առաջնորդներն աւելացրել են , որ պատրաստ են համագործակցել հանուն Սիրկայի բարելաւման, հանուն Սիրիայի ապագայի։ «Տակաւին ժամանակ է պէտք, որպէսզի մարդիկ հասկանան,թէ ինչպէս է կառավարութիւնը գործելու եւ գործադիր մարմինը պէտք է ճշտուի, որպէսզի պետական մարմիններն ամբողջութեամբ գործեն եւ կայնքն աւելի կառավարելի դառնայ, բայց, այս պահի դրութեամբ, ապահով ենք, զինեալ ներկայութիւն չկայ, մարդիկ փողոցներում հանգիստ շրջում են, հիմա հայ համայնքի համար կարեւորը ապահւութեան երաշխիքն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ աւելացնելով, որ Սիրկայի հայ համայնքը տարիների փորձառութիւն ունի երկրի տարբեր իշխանութիւնների հետ գործելու։
«Տեւական ներկայութիւն ունենք Սիրիայում, համայնքն ունի փորձառութիւն, ձեռք- ձեռքի տալով, տարբեր իշխանութիւնների հետ հանուն Սիրիայի պետութեան պահպանման աշխատելու, մէզ համար կարեւոր է, որ պահպանուած լինէն համայնքի իրաւունքներն ու ապահւութիւնը, յարգէն հայերի կրօնական ու ազգային մշակութային առանձնայատկութիւնները», — ասաց Զարմիկ Պողիկեանը։
Ինչ վերաբերում է կենցաղային խնդիրներին, ապա Պողիկեանն ասաց, որ էլեկտրաէներգիան դեռեւս մատակարարւում է գրաֆիկով՝ օրը մի քանի ժամով, ցուրտ է, ունեն ջեռուցման խնդիր, բայց նաեւ աստիճանաբար ակտիւութիւն է նկատւում, մարդիկ իրենց խանութներն ու գրասենեակները սկսում են բացել։