Փոխուել է Թուրքիայի անունը

Փոխուել է Թուրքիայի անունը

ՄԱԿ-ը բաւարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետութեան անուանումը բոլոր պաշտօնական փաստաթղթերում, յայտնել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի խօսնակ Ստեֆան Դիւժարիկը։

«Republic of Turkey-ն (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել է Republic of Türkiye»,- ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումից անմիջապես հետո։

Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը։

Ինչպես պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի անվան ուղղագրության փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»։

Share