Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին յայտնում են Մայր Աթոռի տեղեկատուական կենտրոնից:
Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ժողովի առաջին օրը զեկոյցով հանդէս եկան Արցախի թեմի առաջնորդը եւ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը:
Ինչպէս նշեց Արցախի թեմի առաջնորդ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը, Արցախի թելի լուծարումը տեղի չի ունենայ։
«Վեհափառ Հայրապետը, ի ուրախութիւն մէզ բոլորիս, յայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարուելու, այլ փոքր ինչ գործառոյթներն են փոխուելու։ Այն իր նպատակին կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կ’ունենանք», — նշեց Արցախի թեմի առաջնորդը։
Յաջորդ օրուայ նիստին զեկոյցով հանդէս եկաւ Կախուածութիւնների բուժման ազգային կենտրոնի տնօրէն Սուրէն Նազինեանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլութեան աճի հետ կապուած իրավիճակը: