«Ամէն հայի համար Միւռոնօրհնէքը յատուկ նշանակութիւն ունի՝ որպէս եկեղեցու ամենախորհրդանշական արարողութիւններից մէկը: Յենց Սրբալոյս միւռոնն է, որ բաշխւում է մեր բոլոր եկեղեցիներին, որ հայ երեխաները նաեւ կնքուէն՝ որպէս Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ: Դրա համար շատ ուրախ եմ, որ այստեղ ներկայ եմ ու միաժամանակ Մայր Տաճարի վերաօծման առիթն է»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրեանը։
Ամէն հայի փափագն է ներկայ գտնուել այստեղ ու ուրախ եմ, որ Վեհափառն այդ հնարաւորութիւնը մէզ ընձեռեց: Մենք ամէն ինչ անելու ենք, որ հայ եկեղեցին միշտ ամուր մնա ու իր իւրայատուկ տեղն ունենայ մեր ազգային կեանքում:
Ազգային գաղափարների շուրջ պէտք է համախմբուենք, բայց դա սկզբունքների վրայ է հիմնուած, որոնցից ամենակարեւորը ազգային արժէքներն են եւ զօրաւոր բանակը»,- ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:
Մանրամասն՝ տեսանիւթում