Ինչքան միջազգային հանրութիւնը յաճախ է խօսում ԼՂ հարցի շուրջ, այնքան Փաշինեանի մօտ սրւում են արդարացումները-Օսկանեան

Ինչքան միջազգային հանրութիւնը յաճախ է խօսում ԼՂ հարցի շուրջ, այնքան Փաշինեանի մօտ սրւում են արդարացումները-Օսկանեան

Ինչքան միջազգային հանրութիւնը յաճախ է խօսում ԼՂ հարցի շուրջ, այնքան Փաշինեանի  մօտ սրւում են արդարացումները

Փաշինեանի վերջին յայտարարութիւնը, որ 1994 թուականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները Արցախը թողնել Արցախի կազմում, իր մեղքերը քաւելու,  իր սխալները արադարցնելու նոր դրսեւորում է, ծայրահեղ դրսեւորում է: Այս մասին իր ֆեյբուքեան էջում հրապարակուած տեսանիւթում ասել է ՀՀ նախկին Արտաքին Գործերի նախարար՝ Վարդան Օսկանեանը:

 «Պատէրազմից յետոյ սկսուել է այդ արդարացման գործընթացը, եւ այսօր նոր դրսեւորում է ստացել, կարծես թէ Փաշինեանը իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր հանգուցալուծմանը: Ինչքան միջազգային հանրութիւնը աւելի յաճախ է խօսում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, այնքան Փաշինեանի  մօտ սրւում են այս արդարացման դրսեւորումները:

Գիտեք, որ Շուեյցարիայի խորհհրդարանը որոշում ընդունեց քուորում անցկացնելու, որի ժամանակ պէտք է քննարկուի ԼՂ ժողովրդի վերադարձի խնդիրը, հրաւէր ուղարկելոց ԼՂ ներկայացուցիչներին, նաեւ Ադրբեջանին՝ այդ հարցը քննարկելու համար, այս տարուայ ընթացքում Եւրոխորհրդարանը երկու կարեւոր որոշում է ընդունել, որով եօչ է արւում Աֆդրբեջանին նստել բանակցութիւնների սեղանի շուրջ:

Եղել են բազմաթիւ, տարբեր երկրների ղեկավարների բազմաթիւ յայտարարութիւններ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրաւունք ունեն իրենց տները վերադառնալու, առ այն, որ ԼՂ հարցը դեռեւս փակուած չէ  եւ այս ամէնը կարծես թէ Փաշինեանին հանգիստ չի տալիս, խանգարում են իր այն ծրագրին, որ նա ուզում է այս հարցը առհասարակ  փակուի»,-ասաց նա:

Share