Ուժային կառոյցները շարունակում են ծառայել ոչ թէ պետութեանը, այլ ՀՀ գլխաւոր սպառնալիք, ցեղասպանութեան յանցակից Նիկոլ Փաշինեանին

Ուժային կառոյցները շարունակում են ծառայել ոչ թէ պետութեանը, այլ ՀՀ գլխաւոր սպառնալիք, ցեղասպանութեան յանցակից Նիկոլ Փաշինեանին

Տաւուշում միակողմանի զիջումների ֆոնին ընդդիմախօսներին լռեցնելու փորձերը Հայաստանում հաստատուած բռնատիրական համակարգի ամենավառ ցուցիչն է:

Ոստիկանութիւնը եւ առհասարակ ուժային կառոյցները շարունակում են ծառայել ոչ թէ պետութեանը, այլ ՀՀ գլխաւոր սպառնալիք, ցեղասպանութեան յանցակից Նիկոլ Փաշինեանին։

Մեկ անգամ եւս յիշեցնեմ ուժային կառոյցների ղեկավարներին. դուք ձեր գործողութեամբ մեղսակից եք դառնում Նիկոլի կողմից իրականացուող յանցագործութիւններին։

Դուք վերածուել եք այլախոհներին հետապնդելու, իշխանութիւնը պահելու յարմար գործիքի:

Հասկացէ՛ք, այս ռեժիմի ապօրինի հրամանները կատարելով` աջակցում եք Ալիեւին, մասնակից դառնում հայակործան ծրագրերին:

Եթէ Նիկոլը ձեզ հաւատացրել է, որ ինքը յաւէրժ է,  իմացէ’ք, որ հերթական անգամ խաբել է:

Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share

Թողնել պատասխան