Վրաստանի խորհրդարանի եւ համալսարանների գրադարանները համալրուել են Արդբեջանի կողմից իրականացուած ցեղասպանութիւնների մասին պատմող գրքերով

Վրաստանի խորհրդարանի եւ համալսարանների գրադարանները համալրուել են Արդբեջանի կողմից իրականացուած ցեղասպանութիւնների մասին պատմող գրքերով

Վրաստանի խորհրդարանի եւ պետական ու ոչ պետական համալսարանների գրադարանները համալրուել են Արդբեջանի կողմից հայերի դէմ իրականացուած ցեղասպանութիւնների մասին պատմող գրքերով: Նախաձեռնութեան հեղինակն է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպութիւնը: Կազմակերութեան ղեկավար Արթուր Միրզոյեանը «Հրապարակի» հետ զրոյցում պատմեց, որ 21 համալսարանի, ներառեալ Քութայիսիի համալսարանը, յանձնուել է յատկապէս վերջին գրքոյկը, որի մէջ ներառել են վերջին հարիւրամեակում Արդբեջանի կողմից Էթնիկ հայերի նկատմամբ իրագործուած բոլոր ցեղասպանական դրուագները. գրքոյկի անուանումն է՝ «Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութիւնը հայերի նկատմամբ՝ 1918-2023 թուականներին»: Գիրքը տպագրուել է վրացերէն լեզուով, այն տպագրուել է Վրաստանի հայ եւ վրացի քաղաքացիներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցութեան շնորհիւ: Գրքի առաջին եօթ օրինակը նուիրել են Վրաստանի խորհրդարանի գրադարանին:

«Երկար աշխատանք ենք տարել, որ անգլերենով էլ թարգմանենք գիրքը, մի քանի օր առաջ ենք վերցրել հրատարակչութիւնից, անգլերեն տարբերակն էլ ենք պատրաստւում բաժանել համալսարաններին: Վրաց լեզուով էլ պատրաստել ենք, որպէսզի վրաց հասարակութեան համար այս գիրքը լինի հնարաւորինս հասանելի»,- ասաց Միրզոյեանը:  

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ ղեկավար Արթուր Միրզոյեանը նշեց, որ գրքոյկում տեղ գտած բոլոր աղբիւրները շտրիխ կոդերով են նշուած, որպէսզի ցանկութեան դէպքում կարողանան միանգամից աղբիւր-կայքերը բացել ու տեղում աւելի մանրամասն ծանօթանալ փաստական նիւթերին:

«Բազմաթչվ աղբիւրներ արդէն չէն գործում, որովհետեւ Արցախի պետական աղբիւրներն էին կամ նախագահի կայքից էր եւ այլն, որ հիմա չէն գործում, բայց որոնք գործում են, նշուած են աղբիւրների ցանկում, թէ որ թուականին է այդ աղբիւրը գործել, որովհետեւ երբ գրքի վրայ աշխատում էինք, արդէն սկսել էին արցախեան կայքերը փակուել պետական ու դրա համար ամէն տեղ սկսեցինք նշել, որ այդ օրուայ դրութեամբ այդ կայքերը գործում էին»,- ասաց Միրզոյեանը:

Նա յաւելեց, որ գրքերի հետ բաժանուել են նաեւ դեռեւս 2011-ին հրատարակուած եւ 1914-1918 թուականներին հայերի դէմ իրագործուած ցեղասպանութիւնների մասին վրացական պարբերականներում անդրադարձների մասին գիրքը։ Հայկայ Ալոյեան

Share