ԱԺ պատգամաւոր Թագուհի Թովմասեանը ֆեյսբուքեան իր էջում տեղեկացրել է, որ Լեմկինի անուան Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրէն տիկին Էլիզայ ֆոն Եօդէն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների եւ քաղաքացիական անձանց ապօրինի առեւանգումների մասին ահազանգող իր նամակներին, իր համերաշխութիւնն է յայտնել նրանց շուտափոյթ վերադարձի առնչութեամբ։
«Մենք անչափ մտահոգուած ենք եւ յանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառութեան մէջ գտնուողները զերծ լինէն վնասներից եւ շուտափոյթ ազատ արձակուեն 44-օրեայ պատերազմում գերեւարուածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել:
Հուսով եմ շատ շուտով Ձեզ համար աւելի շատ տեղեկութիւններ կ’ունենամ»,-ասել է ինստիտուտի տնօրէնը։
abcmedia