Լեմկինի Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողութիւններին՝ յայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցոյց անելու իրաւունքին:
«Մենք դիմում ենք Հայաստանի կառավարութեանը, ինչպէս նաեւ աշխարհի միւս բոլոր կառավարութիւններին՝ ցուցաբերելու զսպուածութիւն եւ յարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնութիւնն արտայայտելու հիմնարար իրաւունքը», — X-ում գրել է կազմակերպութիւնը:
Լեմկինի ինստիտուտը, վկայակոչելով ՀՀ ոստիկանութեան տուեալները, նշում է, որ ձերբակալուել է առնուազն 88 մարդ, որոնք փորձել են փակել փողոցները երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի Ադրբեջանին հողեր զիջելու կառավարութեան ծրագրերի դէմ։
Աղբիւրը յիշեցնում է, որ ցուցարարները վրդովուած են վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ անցած ամիս կայացրած որոշումից՝ մի քանի սահմանամերձ գիւղ Ադրբեջանին յանձնելու վերաբերեալ։ Որոշումը զայրացրել է Հայաստանում շատերին, եւ խորհրդարանում ընդդիմութիւնն ասել է, որ կը փորձի Փաշինեանի դէմ իմպիչմենտի գործընթաց սկսել։