Արցախում վերջին իշխանափոխութիւնը մէկ օրում տեղի չի ունեցել

Արցախում վերջին իշխանափոխութիւնը մէկ օրում տեղի չի ունեցել

«Երկրի հիւրասրահ»-ի տաղաւարում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը։

Անդրադարձ է կատարուել այսօր Երեւանում Արցախի ներկայացուցչութեան շէնքի մօտ մի խումբ արցախցիների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանի արած յայտարարութիւններին, Արցախում տեղի ունեցած իշխանափոխութեան հանգամանքներին, վերջին շրջանի արցախեան իրադարձութիւնների կապակցութեամբ միջազգային տարբեր հարթակներում ընդունուած բանաձեւերին ու դրանց շարժառիթներին, ստեղծուած իրավիճակում մեր յետագայ անելիքներին եւ այլ հարցերի:

Խոսելով Սամուել Շահրամանեանի յայտարարութիւնների մասին` Կիրոյ Մանոյեանն ընդգծել է, որ Շահրամանեանն ի վերջոյ պէտք է պատասխանի կուտակուած հարցերին, բայց ոչ միայն այդ հարցերին պատասխանելու համար, այլեւ Արցախի իշխանութիւնների հասցէին ՀՀ իշխանութիւնների կողմից հնչող մեղադրանքները պարզաբանելու իմաստով: Ըստ Կիրոյ Մանոյեանի` հասկանալի է նաեւ Սամուել Շահրամանեանի զգուշաւորութիւնը, քանի որ նրա խօսքը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել հայ-ադրբեջանական յետագայ բանակցութիւններում, ինչպէս նաեւ Արցախի իշխանութիւնների յետագայ գործունէութեան նպատակայարմարութեան հարցում:

Մանրամասները` տեսանիւթում

Share