Իրանի դեսպանը՝ Տաւուշի մասին. Եթէ ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականութեանը, միայն հարաւին չի վերաբերում

Իրանի դեսպանը՝ Տաւուշի մասին. Եթէ ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականութեանը, միայն հարաւին չի վերաբերում

Թեհրանը շատ ուշադիր հետեւում է հայ–ադրբեջանական զարգացումներին։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրոյցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքուի պահանջով Տաւուշի մարզում 4 ոչ անկլաւային գիւղեր Ադրբեջանին յանձնելու՝ Հայաստանի իշխանութիւնների որոշմանը։

«Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք։ Պետք է ասեմ, որ մենք ուրախ չենք լարուածութեան մասին խօսոյթներով, որոնք դրւում են շրջանառութեան մէջ։ Մենք գտնում ենք, որ ցանկացած խնդիր պէտք է երկխօսութեան միջոցով լուծուի։ Կրակի վրայ պէտք է ջուր լցնել, եթէ նաւթ լցնենք, այն կբոցավառուի»,– ասել է դեսպանը։

Հարցին՝ արդեօք Թեհրանը տեսնում է վտանգ, որ Ադրբեջանը կը յարձակուի Հայաստանի վրայ, Իրանի դեսպանը պատասխանեց.

«Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենայ»։

Թեհրանը բազմիցս յայտարարել է, որ Սիւնիքի դէմ ոտնձգութիւնը իրենց համար անընդունելի է, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը՝ կարմիր գիծ։ Արդեօք Թեհրանը դիրքորոշումը նո՞ւյնը կը լինի նաեւ Տաւուշի դէմ հնարաւոր ոտնձգութեան դէպքում։ 

«Եթէ մենք ասում ենք՝ մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանը, դա միայն հարաւին չի վերաբերում»,– ասել է դեսպան Մեհդի Սոբհանին։

Share