Մեծանում է միջազգային ճնշումը Իսրայելի նկատմամբ՝ հարկադրելու հրէական պետութեանը հրաժարուել Իրանին հակահարուած տալու մտքից։ Զուգահեռաբար բազմաթիւ իսրայէլցիներ կոչ են անում կառավարութեանը պատասխան հարուած հասցնել Թեհրանին:
Իսրայելի ուղղութեամբ մի քանի հարիւր իրանական անօդաչուների ու հրթիռների արձակումն աննախադէպ էր, սակայն բացառիկ էր նաեւ այդ թիրախները խոցելու միջազգային գործակցութիւնը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի ու Յորդանանի մասնակցութեամբ:
Իսրայելցի պաշտօնաթող բրիգադի գեներալ Եօսի Կուպերուասէրն ասում է․ «Չենք կարող սա թողնել առանց պատասխան գործողութեան, բայց պատասխանը պէտք է հիմնուած լինի այն բանի վրայ, որ Իսրայելը չի ցանկանում սկիզբ դնել տարածաշրջանային պատերազմի»:
EMBED SHARE
Իրանին հակահարուած տալու հարցում Միջազգային հանրութիւնը զսպուածութեան կոչ է անում Իսրայելին
Իսրայելական լրատուամիջոցների փոխանցմամբ, երկրի կառավարութեան երկու անդամներ՝ Բենի Գանցն ու Գադի Էյզէնկոտը, որոնք նախկինում զբաղեցրել են Իսրայելի բանակի գլխաւոր շտաբի պետի պաշտօնը, կողմ են եղել, որպէսզի Իրանին հակահարուած տրուի հէնց իրանական գրոհի ընթացքում, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուն դէմ է եղել:
Իսրայելական աղբիւների հաւաստմամբ, գրոհի պատճառած վնասը սահմանափակ է, եւ հրէական պետութիւնը, թերեւս, հրաժարուի յետագայ քայլերից:
Վերլուծաբան Սիմայ Շայնի խօսքով, Իրանի դէմ Իսրայելը պէտք է գործի՝ հիմնուելով միջազգային համագործակցութեան վրայ․ «Վստահ եմ, որ Իսրայելն ապագայում կը կարողանայ այլ կերպ պատասխանել Իրանին։ Շատ հնարաւորութիւններ ունենք, եւ կարծում եմ, որ մեր հարուածն աւելի լուրջ կը լինի իրանցիների համար: Իրանն ունի իր համախոհների շրջանակը, սակայն բազմաթիւ են երկրները, որոնք գործում են Իրանի դէմ»։
Իրանի յարձակումը տեղի է ունեցաւ մի ժամանակ, երբ աճում է Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումը՝ Գազայում հումանիտար ճգնաժամի պատճառով: Յայտնի է, որ ԱՄՆ-ն յորդորում է Իսրայելին համաձայնել հրադադարին, ինչի արդիւնքում պէտք է ազատ արձակուեն «Համասի» ձեռքում գտնուող մօտ 130 պատանդները:
Իսրայելում չէն բացառում, որ Իրանին ուղղուած պատասխան հարուածը կարող է հրէական պետութիւնը դնել աւելի մեծ միջազգային ճնշման ներքոյ:
VOA