«Արմենպրես»ը 4 րոպէի սահմաններում խտացրել է 2023-ի իր մեկնաբանութեամբ կարևոր իրադարձութիւնների լուսանկարները: Լուսանկարների շարանը հասանելի է այստեղ՝
«Արմենպրես»ը Հայաստանի պետական լրատուական հիմնարկն է: Այն հիմնադրուել Է 1918 թուականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետութեան Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծուեց նախադէպը չունեցող պետական լրատուական` Հայկական հեռագրական գործակալութիւնը:
Հիմնարկութեան կայքի համաձայն՝
Ներկայումս «Արմենպրես» լրատուական գործակալութիւնը գործում է որպէս փակ բաժնետիրական ընկերութիւն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետութիւնը: Գործակալութիւնն ամենահինն է Հայաստանում: Այն թողարկում է տասնութ լրատուական ժապաւէն` պաշտօնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրոյցներ, ֆոտոյ նորութիւններ եւ այլն:
«Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալութեան առաջատար դերը հայաստանեան լրատուադաշտում եւ ամուր հիմքեր է ստեղծել տարածաշրջանային եւ միջազգային լրատուական հարթակներում՝ գործակալութեան ներկայութիւնն ապահովելու եւ զարգացնելու առումով:
Գործակալութիւնն ակտիւօրէն լուսաբանել, հանրահռչակել եւ միջազգային առաջատար լրատուամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետութեան համար կարեւոր նշանակութիւն ունեցող բոլոր իրադարձութիւնները, հակահարուած է տուել ադրբեջաբնական քարոզչութեանը, եղել եւ մնում է Հաեօց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, թուրքական մերժողականութեան բացայայտման առաջատար դիրքերում։
Մենք հպարտանում ենք «Արմենպրես»-ի ընթերցողներով ու բաժանորդներով, ուրախութեամբ արձանագրում գործակալութեան տեղեկատուութեան նկատմամբ վստահութիւնը եւ օգտագործումը հայաստանեան եւ Սփիւռքի մամուլում:
Գործակալութիւնն ակտրուօրէն գործում է սոցիալական համարեայ բոլոր հարթակներում։ Այն ինդեքսաւորւում է News google.com եւ Bing news միջազգային համակարգերիեւ «Յանդեքս» նորութիւնների կողմից:
«Արմենպրես»-ն ունի բազմաթիւ բաժանորդներ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտէրկրում: «Արմենպրես»-ի բաժանորդների թւում զանգուածային լրատուութեան միջոցներից զատ դեսպանատներն են, միջազգային կազմակերպութիւնները, բանկերը, վերլուծական կենտրոնները եւ այլն:
Գործակալութիւնն օրական հրապարակում է շուրջ 400 լուր հայերէն, ռուսերէն, անգլերեն, արաբերէն, ֆրանսերէն, թուրքերէն եւ իսպաներէն։
Գործակալութեան կայքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին եւ հասանելի է թէ համակարգիչների, թէ «խելացի» հեռախօսների համար:
Միջազգային համագործակցութիւն
«Արմենպրես»-ը միջազգային լրատուական 4 կազմակերպութիւնների անդամ է: Գործակալութիւնը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սեւծովեան տարածաշրջանի ազգային լրատուական գործակալութիւնների խորհրդում, Հարաւարեւելեան Եւրոպայի եւ բալկանեան պետութիւնների ազգային լրատուական գործակալութիւնների խորհրդում (դիտորդ) եւ Լրատուական գործակալութիւնների համաշխարհային կոնգրէսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սեւծովեան տարածաշրջանի ազգային լրատուական գործակալութիւնների խորհուրդը, որի եւ ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստէրն անցկացուել են Երեւանում:
«Արմենպրես»-ը երկկողմ են գործակցութեան պայմանագրեր ունի աշխարհի աւելի քան 20 առաջատար լրատուական գործակալութիւնների հետ: Գործընկերների թւում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատուամիջոցներ, որոնց հետ իրականացւում է տեղեկութիւնների եւ լուսանկարների փոխանակում:
Գործակալութեան աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատուական ցուցահանդէսների եւ ուսուցման ծրագրերի:
Գործակցութիւն Արցախի հետ
«Արմենպրես»-ը համակողմանի օժանդակութիւն է ցուցաբերում Արցախի լրատուական գործակալութեան՝ «Արցախպրես»-ի կայացմանն ու ամրապնդմանը: «Արցախպրես»-ի հետ ստորագրուել է համագործակցութեան համաձայնագիր, ինչը ենթադրում է «Արմենպրես»-ի խողովակներով «Արցախպրես»-ի լրատուութեան միջազգայնացում եւ Արցախի հանրահռչակում:
2016թ. հոկտեմբերին «Արմենպրես»-ի եւ Արցախի ժուռնալիստների միութեան միջեւ կնքուել է համագործակցութեան յուշագիր, որը ենթադրում է Արցախի երիտասարդ լրագրողների համար կրթական ծրագրերի կազմակերպում՝ ինչպէս հեռաուսուցման, այնպէս էլ դէպի Հայաստան այցերի միջոցով:
Մամուլի կենտրոն
Այսօր «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնը Հայաստանի ամենաակտիւ, արդիական եւ հեղինակաւոր ասուլիսային հարթակներից մէկն է: Շաբաթական մամուլի կենտրոնում անցկացւում է շուրջ 4 միջոցառում՝ լայն հանրային ընդգրկմամբ:
Ֆոտոծառայութիւն
Գործակալութիւնում ակտիւ աշխատանքներ են տարւում ֆոտոծառայութեան արդիականութեան ուղղութեամբ: «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան պետական մարմիններին եւ գերատեսչութիւններին ցուցաբերում է համկողմանի օժանդակութիւն: Ի մասնաւորի, աջակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարութեանը՝ արտէրկրում ցուցահանդէսների կազմակերպման եւ արտէրկրի մամուլում հրապարակումների պատրաստման ուղղութիւններով: Ֆոտոծառայութիւնն ունի հարուստ լուսանկարչական արխիւ, որը ներկայացնում է Հայաստանի եւ տարածաշրջանի իւրայատուկ պատմութիւնը: Ֆոտոարխիւում ներկայումս պահւում է մօտ 100 հազար լուսանկար:
Միջազգային լրատուական ընդգրկում
«Արմենպրես»-ը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտուող լրատուամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատուութիւնից, բացի գործընկերներից, օգտւում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ը, «Սինխուայ»-ն, BBC-ն, «ՌԻԱ նովոստի»-ն եւ այլն:
Կրթական ծրագրեր
«Արմենպրես»-ը 2012թ. «Ռոյթերս» գործակալութեան հետ համատեղ իրականացրել է հայաստանեան ֆոտոլրագրողների սեմինար-պարապմունք, որի ընթացքում վերապատրաստուել են մօտ երկու տասնեակ ֆոտօթղթակիցներ:
Ամէն տարի գործակալութիւնում իրենց ուսումնական պրակտիկան է անցնում ԵՊՀ, ԵՊԼՀ , Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համալսարանի՝ ժուռնալիստիկայի եւ թարգմանչական գործում մասնագիտացող աւելի քան 30 ուսանող:
Գործունեութեանայլուղղութիւնները
Բացի տեղեկատուութեան արտադրութիւնից եւ տարածումից, գործակալութիւնը վերջին տարիներին իրականացրել է մի շարք յատուկ նախագծեր, որոնցից մի քանիսը կարելի է համարել առանձնապէս յաջողուած:
- Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ հրապարակուել են Ցեղասպանութիւնից ողջ մնացած վերապրողների յուշերը, որոնց հիման վրայ «Արմենպրես»-ի հետ համատեղ իտալայ-արաբական ԱՍՍԱԴԱԿԱ կենտրոնը հրապարակել է առանձին հատոր Հաեօց ցեղասպանութեան վերաբերեալ, որը լայն արձագանք է գտել Իտալիայում: Վերապրածների մասին բազմաթիւ սիւժեներ ներկայացուել են իտալական եւ միջազգային այլ հեռուստաընկերութիւններով:
- Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի 70-ամեակի հետ կապուած թուայնացուել եւ ցուցահանդէսի ու առանձին ալբոմի տեսքով ներկայացուել է «Արմենպրես»-ի պատերազմական պլակատների արխիւը:
- Գործակալութիւնն իրականացրել է բազմաթիւ ցուցահանդէսային ծրագրեր: Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակի հետ կապուած «Արմենպրես»-ը «Մենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է լուսանկարչական ցուցահանդէսների շարք Երեւանում, Փարիզում, Գլենդելում:
- Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով տրուեց «Երեւանեան բեսթսելեր» նախագծի մեկնարկը, որն արդէն մօտ մէկ տասնամեակ շաբաթական կտրուածքով ամփոփում է Երեւանում վաճառուող գրքերի ռեյտինգները, եւ ամէն տարի Մայրենի լեզուի օրը (փետրուարի 21-ին) կազմակերպւում է «Երեւանեան բեսթսելեր» մրցանակաբաշխութիւնը:
- «Արմենպրես»-ն իրականացրել է նաեւ «Նորամուտ» երիտասարդական նախագիծը, որի համար գործակալութիւնն արժանացել է «Հայկեան» ամենամեայ մրցանակաբաշխութեան մրցանակին՝ «Տարուայ երիտասարդական լրատուական նախագիծ» անուանակարգում:
- 2017թ. «Արմենպրես» պետական լրատուական գործակալութիւնը ճանաչուել է տարուայ ԶԼՄ Հայկական PR ասոցիացիայի ամենամեայ մրցանակաբաշխութեան արդիւնքում։
- «Արմենպրես»-ը հիմնադրել է Պոդքաստային ծառայութիւն, որի շրջանակում տարբեր թեմատիկ ուղղութիւններով անցկացւում են յատուկ նախագծեր:
Facebook https://www.facebook.com/armenpress
Twitter https://twitter.com/armenpress
Instagram https://www.instagram.com/armenpress/
Telegram https://t.me/armenpress