Սեպտեմբերի 12-ի առաւօտեան յայտնի դարձաւ, որ Ռուսաստանի Կարմիր Խաչի հումանիտար օգնութեամբ բեռնատարը վաղ առաւօտեան Ակնայի ճանապարհով հասել է Ստեփանակերտ։
Յիշեցնենք, որ ըստ Արցախի տեղեկատւական շտաբի` օրեր առաջ տարածած հաղորդագրութեան` պայմանաւորւածութեան համաձայն՝ Լաչինի միջանցքով վերականգնւելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի կողմից: Դրանից յետոյ, սակայն, Արցախի իշխանութիւններն արգելել էին մուտքը` այն բանից յետոյ, երբ Ադրբեջանը յայտարարութիւններով խախտել էր պայմանաւորւածութիւնը` ասելով, թէ դա առանձին պայմանաւորւածութիւն է եւ չպէտք է շփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:
Ըստ արցախեան աղբիւրների, սիմւոլիկ հումանիտար այդ բեռնատարի մուտքից յետոյ ամենաուշը մէկ օրւայ ընթացքում Լաչինի միջանցքով պէտք է մուտք գործեն հումանիտար օգնութեան բեռնատարները:
Արցախի տեղեկատւական շտաբ