Ռուս-ուկրաինական հակամարտութեան ֆոնին՝ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական մի շարք պատժամիջոցներ կիրառուեցին, որոնք դրական ազդեցութիւն ունեցան Հայաստանի վրայ։ Այս մասին Alpha Newsroom-ի տաղաւարում ասել է տնտեսագէտ Սուրէն Պարսեանը՝ զուգահեռներ անցկացնելով 2014թ․ Ղրիմի դէպքերի հետ։
«Յետաքրքիր է, երբ 2014թ․ սկսեց Ղրիմի գործընթացը, այդ ժամանակ նոյնպէս Ռուսաստանի նկատմամբ կիրառուեցին տնտեսական պատժամիջոցներ։ Ռուսաստանի տնտեսութիւնը գրանցեց անկում, զուգահեռ անկում ապրեց նաեւ Հայաստանի տնտեսութիւնը՝ արտահանումը կրճատուեց, տնտեսական աճը դանդաղեց, ներդրումները նուազեցին։ Մի քանի ամիս առաջ այլ գործընթաց տեղի ունեցաւ։ 2022-ի ապրիլից արդէն Հայաստան տեղափոխուեցին մեծ թուով ռուսաստանցիներ եւ նրանք իրենց հետ բերեցին իրենց գումարները։ Նրանք այստեղ իրենց աշխատատեղէրը հիմնեցին։ Անցած տարի մօտ 7000 ռուսական ընկերութիւն է ստեղծուել Հայաստանում ու այդ ընկերութիւնները հիմնականում IT ոլորտի են, որոնք ապահւում են մեծ եկամուտներ Հայաստանի տնտեսութեան համար»,-բացատրել է մասնագէտը։
Տնտեսագէտի խօսքով՝ 2022 թ․ Հայաստան 5,2 մլդ դոլար է եկել, որից, մօտաւորապէս, 3,6 մլդ ապահովել են Ռուսաստանի քաղաքացիները։ Ընթացիկ տարուայ 5 ամիսների հաշուարկով՝ Հայաստան է եկել 2,5 մլն դոլարի չափով գումար ամբողջ աշխարհից։ Այդ գումարից՝ է մօտ 1,8 մլդը կրկին ապահովել են Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիները։
«Լինում է, երբ մարդ աշխատանք չունի, դրսից բարեկամը փող է ուղարկում, եւ այդ մարդը սկսում է ծախսել՝ լաւ է ապրում, լաւ է հագնում, ուտում-խմում է։ Բայց այդ փողը, բնականաբար, երբ կրճատուեց, այդ մարդը սնանկանալու է։ Հայաստանի տնտեսութիւնը այդ մարդն է, որը չունի տնտեսական ներուժ, կարողութիւններ, գործարաններ, խոշոր ներդրումային ծրագրեր։ Այն գումարները, որոնք գալիս են Հայաստան, դրական արդիւնք են տալիս»,-համեմատել է նա։
Սուրէն Պարսեանը նկատում է՝ կառավարութեան անդամները, երբ Հայաստանի տնտեսութեան աճի ինչ-որ թուեր են հրապարակում, իրականում, այդ թուերը չէն խօսում Հայաստանի տնտեսութեան մասին։
«Մենք ունենք աննախադէպ թուով արտահանում դէպի Ռուսաստան։ Արտահանման զգալի մասը ապահովել է վերաարտահանումը։ Մի շարք ապրանքներ եկել են Հայաստան, արտահանուել են Ռուսաստան՝ օրինակ, աւտօմեքենաներ, սարքաւորումներ։ Շատ յաճախ մեր կառավարութեան ներկայացուցիչները մատնանշում են աննախադէպ տնտեսական աճ, տնտեսական ցուցանիշներ, բայց այդ թուերը Հայաստանինը չէն, եւրոպական ապրանքները գալիս են Հայաստան, յետոյ գնում Ռուսաստան։ Ուստի, ստացուած գումարները ստացւում է՝ Հայաստանինը չէն»,-բացատրում է Պարսեանը։
Մանրամասները՝ տեսանիւթում