Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը տեղեկացրեց, որ սահմանուած օրակարգով շարունակում են հանդիպումները հասարակական- քաղաքական ամբողջ ներկապնակի գործուն դերակատարութիւն ունեցող գործիչների, կազմակերպութիւնների հետ։
«2 օր առաջ հանդիպել ենք երկու կուսակցութիւնների հետ, այսօր հանդիպել ենք «Պատիւ ունեմ» դաշինքի եւ ՀՀԿ-ի հետ, բաւական երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք ներկայացրել, իրենց դիրքորոշումներն են յայտնել։
Բոլորն էլ շատ ներքին ոգեւորութիւն ունեն, տեսնում են՝ փողոցում ինչ է կատարւում, տներում ինչ է, կատարւում, իսկ մենք կոչուած ենք այս ամբողջ էներգիան արդիւնքի հասցնելու»,-ասել է Բագրատ Սրբազանը։
Նա նշել է, որ խորհրդարանական խմբակցութիւններն արդէն սկսել են կատարել իրենց «տնային աշխատանքը»:
«Կարիք կայ գործելու նաեւ ՔՊ-ի հետ, ինձ հարցնում են՝ կը հանդիպեք, ասել եմ՝ կը հանդիպեմ, իրենք, անկեղծ ասած,, իրենց լաւ չէն պահում, բայց ոչինչ, մեր առաքելութիւնը իրենց լաւ չպահողների հետ է, մեր առջեւ մեր հայրենիքն է, մեր պետութիւնը»,-ասել է Բագրատ արքեպիսկոպոսը։
Նա յիշեցրել է, որ վաղը՝ ամսի 15-ին որոշակի ջրբաժան կայ, քանի որ սահմանազատման եւ սահմանագծման արձանագրութիւնների առաջին փուլն է։ Նա խոստացել է մայիսի 16-ի անելիքների մասին տեղեկացնել աւելի ուշ։
«Ամէն դէպքում, մենք շատ աւելի մեծ մասնակցութեամբ, անելիքներ ունենք եւ դա կախուած է ամսի 15-ից։ Վաղը շարունակելու ենք հանդիպումները քաղաքական, հասարակական կազմակերպութիւնների հետ, իսկ 2 օրից կը լինէն այդ քննարկումների եզրակացութիւններն ու գործողութիւնների ծրագրերը՝ յստակ կերպով։
Սահմանազատման ու սահմանագծման այս գործընթացը հակաօրինական ու հակասահմանադրական է։ Եթէ վաղը մի որոշում կայացուի, որը չի բաւարարի մեր պահանջները, ապա կնշանակի, որ անգամ այս ընդվզումը չի ազդում որոշում կայացնելու գործում։ Դրանից յետոյ կարող ենք ասել, որ գործ ունենք յանցագործների, յանցաւոր իշխանութեան հետ։ Իրենք պարտաւոր են ականջալուր լինել այս ժողովրդի պահանջին»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/61637/
ABC MEDIA © 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են