Հանրահաւաքին ներկայացուեց «Ազգային կոմիտէի» 5 հոգանոց կազմը՝ Վազգէն Մանուկեան, Հայկ Մամիջանեան, Աւետիք Չալաբեան, Անդրանիկ Թեւանեան, Իշխան Սաղաթելեան
Խօսելու ժամանակը վերջացել է, պէտք է սկսել գործողութիւն, Հանրապետութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը։
Այսօր Արցախն արնաքամ է լինում, ոչ մի պաշտպան չունի, ընդգծեց Վազգէն Մանուկեանը։
«Ցանկացած երկիր իր քաղաքացու՝ մի հոգու համար ինքնաթիռ է ուղարկում։ Արցախում երեխաներ են զոհւում, մայրեր, տղամարդիկ մինչեւ վերջ պայքարում են։ Մինչեւ հիմա դեռ որոշ տեղէրում պայքարը գնում է։ Ո՞նց կարող է այսպիսի իշխանութիւն լինի Հայաստանում։ Այս իշխանութիւնը գոյութիւն չունի, դու՛ք եք իշխանութիւնը»,- դիմելով հանրահաւաքի մասնակիցներին՝ ասաց Վազգէն Մանուկեանը։
Նա շեշտեց՝ Երեւանում սկսւում են զանգուածային ակցիաներ, որոնք պէտք է հասնեն սպասուած հանգրուանին, իսկ ՀՀ իշխանութիւնը սխալւում է՝ կարծելով, թէ մի քանի օր անց հանրահաւաքները կաւարտուէն։
«Ո՛չ։ Այն ցեղասպանութիւնը, որը ՀՀ գործող իշխանութեան պատճառով եւ մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան։ Մեք սկսում ենք զանգուածայյին անհնազանդութեան ակցիաները։ Դրանց պէտք է միանայ ոչ միայն Երեւանի բնակչութիւնը, շրջաններից էլ պէտք է գան Երեւան՝ մասնակցելու»,- ասաց Վազգէն Մանուկեանը։
«Մենք 5 հոգով կազմեցինք «Ազգային կոմիտէ», որի կազմում է Հայկ Մամիջանեանը, Աւետիք Չալաբեանը, Անդրանիկ Թեւանեան, Իշխան Սաղաթելեան եւ ես: Մենք պէտք է հարցի լուծում տանք հնարաւորինս լեգիտիմ կերպով եւ մէզ համար մեծ նշանակութիւն ունեն այն գործընկերները, որոնք գտնւում են ԱԺ-ում, բայց հնարաւորինս շուտ պէտք է սկսել անհնազանդութեան ակցիաները: Վաղը՝ 11:00-ին այստեղ կայանալու է Կառաւարութեան նիստ, բայց մենք ժամը 10:00-ին շրջափակելու ենք Կառաւարութեան շէնքը»,- ասաց Վազգէն Մանուկեանը: