ՀՅԴ Անդամ, Հայաստան Դաշինքի Պատգամաւոր՝ Արթուր Խաչատրեանն իր Ֆէյսբուքի էջում գրառում է կատարել:
Նիկոլ Փաշինեանը շարունակում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկելու ու ահաբեկելու քաղաքականութիւնը:
Տաւուշեցիների հետ հանդիպմանը սեղանին դրուած էին երեք հատ աւազի ժամացոյց՝ իւրաքանչիւրը հայոց եռագոյնի մի գոյնի: Ժամացոյցները խորհրդանշում են մեր եռագոյնը, մեր պետականութիւնը: Աւազը հոսում է…. Փաշինեանը փորձում է մարդկանց համոզել, ահաբեկել, շանտաժի ենթարկել, որ մէզ տրուած ժամանակը գնում է, եթէ այդ 4 գիւղերը թուրքին չյանձնի՝ կը լինի կռիւ ու կոտորած, մենք կպարտուենք:
Երկրի ղեկավարը, փոխարէն ազգին համախմբելու ու հայրենիքը պաշտպանելու կոչ անելու յանձնուել ու պարտութիւնն է ընդունել: Ու դեռ զարմանում ենք, թէ երբ եւ ինչու հասանք այս օրին…