Դռները բացեք, թուրքերն են գալիս…

Դռները բացեք, թուրքերն են գալիս…

Հայ-թուրքական սահմանի բացման կեղծիքն ու ճշմարտութիւնը


44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ կառավարութեան որոշմամբ` 2021թ․ յունուարի 1-ից ուժի մէջ մտաւ Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսեայ արգելքը, որը կառավարութեան մէկ այլ որոշմամբ երկարաձգուեց եւս 6 ամսով: Իսկ 2022-ի յունուարի 1-ից Թուրքիայից եկող դրական ազդակների արդիւնքում ներմուծման արգելքը ոչ միայն հանուեց, այլեւ հայ եւ թուրք բանագնացների վերջին հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց  օդային ճանապարհով բեռնափոխադրումներ սկսելու մասին: Կառաւարութեան նիստում Նիկոլ Փաշինեանը յատուկ յանձնարարեց կոորդինացուած աշխատել, որպէսզի հնարաւորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը: Ինչո՞ւ է այդքան շտապում ՀՀ կառավարութիւնը:

Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ սահմանը բացելու Հայաստանի ձգտումը կարող է շայաւէտ լինել միայն Թուրքիայի համար: Թուրքիան երբեւէ Հայաստանը չի դիտարկել՝ որպէս առեւտրային գործընկեր, սակայն մեր շուկան ողողել է իր ապրանքներով: Բաց սահմանների դէպքում մեր տնտեսութիւնն աւելի մեծ կախուածութեան մէջ կընկնի թուրքական շուկայից, թէեւ Նիկոլ Փաշինեանը վստահ է, որ Հայաստանի ներդրումային գրաւչութիւնը կմեծանայ, կը բացուէն նոր աշխատատեղէր, կ’ունենանք տնտեսական էֆեկտ:

ՀՅԴ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցութեան պատգամաւոր, տնտեսագէտ Թադեւոս Աւէտիսեանը վստահ է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը մէզ չի տալու այն բազում հնարաւորութիւնները, որոնց մասին այդքան թմբկահարում է Հայաստանի գործող իշխանութիւնը: Դա կեղծ, մտացածին օրակարգ է, որը ոչ միայն հակասում է ՀՀ պետական շահին, այլեւ սպառնում է մեր պետութեան գոյութեանն ու ազգային անվտանգութեանը:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share