Յունիսի 17-ին` ժամը 18:30-ին կը գումարուի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտօնական կայքից: ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը կարգադրութիւն է ստորագրել․
«Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրէնքի 41-րդ յօդուածների համաձայն` Ազգային ժողովի պատգամաւորների նախաձեռնութեամբ 2024 թուականի յունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւեալ օրակարգով.
«Կառաւարութեան հրաժարականի եւ նոր կառավարութիւն ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։
Նախապէս ՀՅԴ անդամ, ԱԺ Հայաստան դաշինքի պատգամաւոր Արծուիկ Մինասեանը յայտարարել էր՝ ««Բայց օրէնքի ուժով, ամսի 17-ին՝ ժամը 18:30-ին, նիստը պէտք է կայանայ, սա ՔՊ-ի ցանկութիւնից դուրս է»:
Միւս կողմից ասւում է թէ Իշխան Զաքարեանը չի միացել ընդդիմադիր պատգամաւորների՝ արտահերթ նիստ գումարելու ստորագրահաւաքին: Այս մասին յայտնում է MediaHub-ի աղբիւրը:
Այս պահին յայտնի է, որ ընդահնուր 33 պատգամաւոր արդէն ստորագրել է փաստաթղթի տակ, երկուսն էլ իրենց համաձայնութիւնը տուել են, սակայն տեխնիկական պատճառներով դեռ չէն միացել ստորագրահաւաքին:
«Այսինքն՝ 35 ստորագրութիւն ունենք, բայց Իշխան Զաքարեանը նրանց մէջ չի մտնում: Կմիանայ իմպիչմենթի գործընթացին, թէ ոչ, յայտնի չէ, բայց, կարծում եմ, հասկանալի է արդէն»,- նշեց նոյն աղբիւրը:
Այդուհանդերձ, ընդդիմադիրները յոյս ունեն, որ Իշխան Զաքարեանը կմիանայ գործընթացին եւ կողմ կը լինի Նիկոլ Փաշինեանին անվստահութիւն յայտնելուն:
Նշէնք, որ Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ընդդիմադիրների միջնորդութիւնը, իսկ ԱԺ կանոնակարգ օրէնքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ յունիսի 17-ին, ժամը 18։30-ին, օրէնքի ուժով կը գումարաւի Ազգային ժողովի արտահերթ նիստ: