«ԱԼԻՔ» Օրաթերթի համաձայն Յունիսի 6-ից արդէն սկսել է Թեհրանի Հայոց Թեմի 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների քարոզարշաւը:
Այն կը տեւի 9-ը օր եւ սա բացառիկ առիթ է, որպէսզի այս օրերի ընթացքում, քարոզարշաւի շրջանակներում թեկնածուններն իրենց նախաձեռնած հանդիպումներով հասարակութեանը մօտկից ներկայացնեն սեփական ծրագրերը եւ մտածումները:

«ԱԼԻՔ»ի համաձայն Ընտրութիւնները կայանալու են յունիսի 16-ին՝ առաւօտեան ժամը առ. 8:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 18:00-ն:
Յիշեցնենք որ Իրանի հայոց երկու թեմերի ընտրութիւնները ճանաչուած են պետութեան կողմից և կատարւում են ամբողջ իրանահայութեան հիւսիսային և հարաձային համայնքի ուղղակի քուէով, որով բոլորը հայերը հայոգ առաքելական եկեղեցու ծխական անդամ են համարւում:
