Աղետի հեղինակները

Աղետի հեղինակները

Նոյն օրում նախագահը, վարչապետը եւ ԱԳՆ-ն իրավիճակի եւ զարգացումների վերաբերեալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս։ Նման պետութիւնը չի կարող որեւէ յաջողութիւն ունենալ։ Այն միայն կարող է սպասել աղէտին։

Նախագահ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելը շատ կարեւոր յայտարարութիւն էր։ Յայտնում եմ իմ աջակցութիւնը Ձեզ եւ կառավարութեանը այն քաղաքականութեան վերաբերեալ, որը միտուած է տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը»։

ԱԳՆ. «Ուշագրաւ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալքիներ է հնչեցնում ԼՂ բնակչութեան նկատմամբ, այլ կասկածի տակ դնում ՀՀ անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը»։

Վարչապետն էլ լրացուցիչ բացատրութիւնների կարիք է զգում, արդեօ՞ք, Ալիեւը հրաժարւում է բրիւսելեան պայմանաւորուածութիւններից։ Իսկապէս արդյօ՞ք։
Ալիեւն էլ ասում է . Արցախում բռնի տեղահանութիւն եւ իր պայմաններով սահմանների ճշգրտում Հայաստանի հետ։ Այս տեսակէտի էլ ինչը՞ ճշգրտես։

Յանձնուած հասարակութիւններին միայն աղէտ է սպասում։ Բայց հէնց սա յանձնուած հասարակութիւնները երբեք չէն հասկանում։


Ո՞րն է լուծումը։ Կայ հասարակութեան մի շերտ, որը իրականութիւնը շատ լաւ հասկանում է, այդ շերտի մէջ էլ կայ մի շերտ, որը պատրաստ է պայքարել, պայքարողների մէջ էլ կայ մի նեղ շերտ, որը կարող է ճիշտ գաղափարներ տալ, ճիշտ կոնսօլիդացիոն ձեւակերպումներ։ Մի պահից իներտ հասարակութիւնը սկսում է արթնանալ, ու նրա պահանջով լինում է նոր նախագահ, նոր վարչապետ, նոր կառավարող թիմ, որը կը սկսի գրագէտ կառավարել պետութիւնը։

Share